Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
22:50 ՈՐԴԵԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԸ ԲՈՂՈՔՈւՄ Է | |
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 27-ամյա բնակիչ Դավիթ Վարդումյանը սպանվել է նախագահական ընտրությունների օրը` 2008թ. փետրվարի 19-ն: Սպանվածի մայրը` Սեդա Վարդումյանն ասում է, որ որդուն Աչաջրի գյուղամեջում սպանել են նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբոր որդիները եւ եղբոր փեսաները: Կնոջ խոսքերով` հրազենից կրակել են Դավթի վրա, նաեւ` հարվածել քարով, փայտով, երկաթյա ձողով: Սեդա Վարդումյանի վկայությամբ ընտրության օրը Աչաջրում հերթապահել է 5 ոստիկան,դեպքի վայրում շատ մարդիկ են եղել, նախկին գյուղապետի եղբայրը` Կամո Ղալթախչյանը ականատես է եղել, հետ է մղել այն աչաջրեցիներին, ովքեր ցանկացել են միջամտել, հետո ձեռքով ազդանշան տվել իր տղային` 24 կամ 25 տարեկան Ահարոն Ղալթախչյանին,այսինքն` բավական է խփելը: Տիկին Վարդումյանը վրդովված է` ինչու՞ մեղադրյալի աթոռին միայն մի անձ է ` Ահարոն Ղալթախչյանը: Նա համոզված է, որ եղել խմբակային, կանխամտածված սպանություն, որ նախօրյակին Ղալթախչյանները իրենց տան բակում փորձարկել են հրազենը` կրակելով կատվի վրա,եւ այդ կրակոցների ձայնը լսվել է նաեւ իրենց տանը: Սպանության պատճառի վերաբերյալ իմ հարցին ի պատասխան, Սեդա Վարդումյանն ասաց, որ իր որդին ազնիվ ու պարկեշտ է եղել, եւ Ղալթախչյանները նախանձել են նրան:
Տիկին Սեդան պնդում է, որ այդ օրը որդուն սպանողները ոտնձգություն են կատարել նաեւ աչաջրեցի մեկ այլ երիտասարդի Դավիթ Եգանյանի նկատմամբ,եւ վերջինս կարող է դա հավաստել: Սեդա Վարդումյանը նաեւ դժգոհում է, թե ինչու սույն գործով դատավարությունը ոչ թե Իջեւանում, այլ Բերդ քաղաքում է անցկացվում: 2010թ. հունվարին սկսվելով` դատը երկու անգամ հետաձգվել է: Նրա խոսքերով`դատի հերթական նիստի չկայանալու մասին իրենք տեղյակ չեն լինում, երեք ավտոմեքենա վարձելով` մեկնում են Բերդ: Իսկ ամբաստանյալի հարազատներն նախօրոք տեղյակ են լինում նիստի չկայանալու մասին եւ Բերդ չեն հասնում: Ինչու՞ նիստի չկայանալու մասին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն ( դատավոր` Զոյա Զաքինյան) իրենց տեղյակ չի պահում` տարակուսում է տիկին Սեդան: Այս հարցերի կապակցությամբ դիմեցի Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին: Դատախազն ասաց, որ ցավակցում է որդեկորույս մորը, անձամբ 3 անգամ ընդունել է Սեդա Վարդումյանին, իսկ 2009թ. մայիսի 15-ին Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում տիկին Սեդային ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Տիկին Մանթաշյանի խոսքերով` այս հանցագործությանն այլ անձանց մասնակցության վերաբերյալ տիկին Սեդայի պնդումների կապակցությամբ Տավուշի մարզի քննչական բաժնում ստուգում է կատարվել, Սեդա Վարդումյանի դիմումում նշված բոլոր հանգամանքները ստուգվել են, նրա նշած անձինք հարցաքննվել են, նշված անձանց հետ տիկին Սեդան առերեսվել է, սակայն Դավիթ Վարդումյանի սպանությանն այլ անձանց մասնակցությունը չի ապացուցվել: Աննա Մանթաշյանը սույն գործով դատավարության մեղադրողն է: Դատախազն ասաց, որ դատավարությունը 2 անգամ հետաձգվել է ամբաստանյալի պաշտպանի չներկայանալու պատճառով: Դատն էլ Բերդ քաղաքում է կայանում այն պատճառով, որ տեղի դատարանի դահլիճը, ի տարբերություն Իջեւանի դատարանի, նորոգված եւ բավական ընդարձակ է, այս գործի նկատմամբ էլ մեծ հետաքրքրություն կա,եւ շատերն են ցանկանում ներկա գտնվել: Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանն ասաց, որ իրենց կենտրոնը տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանելու համար տիկին Սեդային փաստաբան է տրամադրել: Իսկ Սեդա Վարդումյանը պնդում է, որ որդու սպանությանը մասնակից անձինք, մնալով ազատության մեջ , սպառնում կամ փորձում են կաշառել վկաներին: Նա նաեւ տարօրինակ է համարում այն փաստը, որ այս սպանության բացահայտման վերաբերյալ ոստիկանական ՙ1-02՚ հաղորդաշարը ոչինչ չի հաղորդել: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 0 | |