Օրերս Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 3-րդ դասարանի մի աշակերտ ծեծելով արյունլվա է արել համագյուղացի անտառապահ Յուրիկ Իսրայելյանի շանը, այնուհետեւ զանգահարել նրա տուն, փոխած ձայնով սպառնացել 1 միլիոն դրամ դնել իր նշած տեղում, այլապես նրանց տան բոլոր անդամներին շան օրը կգցի: Իսրայելյան ընտանիքի անդամները ահաբեկվել են: Ի դեպ, նրանց դուստրը Երեւանի շրջաններից մեկի դատախազությունում է աշխատում: Ոստիկանությունը պարզել է այն հեռախոսահամարը, որտեղից կատարվել է զանգը: Տղան Նոյեմբերյանի ոստիկանությունում ամենեւին էլ ընկճված չի եղել: 9-ամյա երեխան ասել է, որ վարվել է "Որոգայթ" սերիալի ՙՋոկերի՚ նման: