Приветствую Вас Հյուր!
Երեքշաբթի, 2024.Դեկտեմբեր.03, 21:10
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Նոյեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Նոյեմբեր » 12 » Ոստիկանները` ավագանու նիստի խաղարարներ
18:29
Ոստիկանները` ավագանու նիստի խաղարարներ
Կրքերը թեժանալու են: Կմիջամտե՞ն արդյոք իշխանությունները:
Նոյեմբերի 11-ին պետք է կայանար Իջեւանի ավագանու նիստ: Օրակարգում  10 հարց էր` համայնքի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին հաղորդում,  2010թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը հաստատելու մասին, քաղաքապետարանի աշխատակազմի եւ ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակների եւ պաշտոնական դրույքաչափերի հաստատման մասին եւ այլն: Սակայն այդ հարցերը այդպես էլ չքննարկվեցին:  Հիշեցնեմ, որ  հոկտեմբերի 6-ին ավագանու 13 անդամներից 8-ը նիստ են գումարել եւ պահանջել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պաշտոնանկությունը: Նոյեմբերի 11-ի նիստի սկզբին լրագրողի ձեռքին ֆոտոապարատի հայտնվելը   նյարդայնացրեց Իջեւանի քաղաքապետարանի քարտուղար Բորիս Թանանյանին, ով կարծեց, թե իրեն հատուկ լուսանկարում եմ:
-Նկարեցի՞ր, բնավորությունդ չես թարգում,-սրտնեղեց նա:
Ստիպված էի նրան հիշեցնել, որ  մասնագիտական պարտականությունս եմ կատարում, իր անձի վրա սեւեռվելու ցանկություն չունեմ: Նիստին  ներկա շուրջ երկու տասնյակ Իջեւանի բնակիչների  համար աթոռները չէին հերիքում, ես էլ հարկադրված էի ՙսեղմվել՚, երկու հոգով մի աթոռին  նստել:
Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն նիստից առաջ առաջարկեց գրանցվել:
-Պ-ն Ղալումյան, հրաժարվում ե՞ք գրանցվել, ներկա եք , բայց չեք գրանցվու՞մ, -դիմելով ավագանու անդամ Վահե Ղալումյանին` հարցրեց   քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Նիստը բացված հայտարարելով`  Ներսիսյանը վկայակոչելով ՏԻՄ օրենի 21-րդ հոդվածը, ավագանու նիստերի կեսից ավելի բացակայելու պատճառաբանությամբ ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի, Վարդան Ղալումյանի եւ Էդգար Ասլանյանի լիազորությունները դադարեցված համարեց: Իրականում, նա չկարողացավ այս մասին կարդալ, որովհետեւ ավագանու անդամները   մեծ  աղմուկ բարձրացրին:  Վարուժան Ներսիսյանն փորձում էր գոռալով նրանց գերազանցել:  Ավագանու անդամ Վարդան Ղալումյանը քաղաքապետին ասաց.
-Դու իրավունք չունես ավագանու մասին խոսել:
Ավագանու անդամները, որպես ծաղրանքի նշան,  ծափահարեցին քաղաքապետին, ով շարունակում  էր գրեթե գոռալով կարդալ: Միանգամից   տասնյակ գոչյուններ էին լսվում:
-Դուք դրածո կերպար եք, մենք քեզ չենք ընտրել- քաղաքապետին ասում էին ավագանու անդամները:
-Իջեւանցիների մեծամասնությունն ընտրել է,- հակադարձում էր  Վարուժան Ներսիսյանը:
- Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից 3-ը դատվեցին, որ դուք այդ աթոռին նստեք,-առարկում էին ավագանու անդամները:
Ավագանու անդամները հայտարարում  էին, որ Վարուժան  Ներսիսյանն այլեւս քաղաքապետ չէ: Ավագանիներին   զայրացրել էր դրանից երկու օր առաջ տեղական ՙԻջեւան ստուդիա՚ հեռուստաընկերության ուղիղ եթերում Վ. Ներսիսյանի   ելույթը, որի ընթացքում նա իր հրաժարականը  պահանջող ավագանու անդամներն ՙբողոքող բրիգադ՚ էր անվանել:  Ներսիսյանը իջեւանցիներին հայտարարել է, թե իր պաշտոնակության վերաբերյալ ավագանու որոշման մասին տեղեկացել է ՙԱռավոտ՚ օրաթերթից: Նույն ելույթում քաղաքապետն ավագանու անդամների համար պատմել էր  որսորդական  պատմությունը, որ արջին պետք է նախ սպանել, նոր բաժանել մորթին, որ վիրավոր արջը շատ վտանգավոր է: Դրանով  ակնարկելէր, որ իրեն պաշտտոնանկ անելը հեշտ գործ չէ:
-Ես եկել եմ ասելու, որ արջ սպանելու որսորդական թույլտվություն ունեմ,- նիստում հայտարարեց ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը:
-Այս հարցը քննարկած-պրծած է, անվստահությունը հայտնել ենք, այս մարդն այստեղ իրավունք չունի,- քաղաքապետի մասին ասաց ավագանու անդամ Վարդան Օրդինյանը:
-Ինչու՞ հեռախոսով վիրավորանք ես հասցրել Սուրեն Մանուկյանին,-քաղաքապետին դիմեց ավագանու անդամ Վահե Ղալումյանը:
-Մենք չենք ուզում, որ մեր քաղաքը ձեզ նման քաղաքապետ ունենա,- ասաց նիստին մասնակցող իջեւանցիներից մեկը:
-Իհարկե, քաղաքում կլինեն ձեր նմաննները, - հակադարձեց Վարուժան Ներսիսյանը:
-Ոսկան Սարգսյանին մի զարմացրեք,- ավագանու անդամներին դիմեց Վարուժան Ներսիսյանը:
Ավագանու անդամները  պահանջեցին  վերջին 4 տարում ավագանու նիստերի արձանագրությունները: Նախկինում էլ ավագանու անդամ Վահե եւ Վարդան Ղալումյանները պահանջել էին այդ արձանագրությունները, սակայն` ապարդյուն: Վարուժան Ներսիսյանն էլ Վահե Ղալումյանին ասում էր, թե նա չի ստորագրել այդ արձանագրությունների տակ:
-Սա քաղաքապետարան է, թե՞ բազարի տեղ, - հարցրեց նիստին ներկա քաղաքի բնակիչներից մեկը:
-Ի՞նչ քաղաքապետարան, բազարի տեղ է,- հաստատեց  ավագանու անդամ Վարդան Օրդինյանը:
-Մանկապարտեզ երեխաներն են     իրենց տներից  աթոռներ տանում, մանուկներին  սնունդը չի հերիքում, մի բուլկին 4 մասի են բաժանում, բնակելի շենքերի խողովակները անօրինական հատում եք, չնայած մեր պահանջին` քաղաքում ոչ մի տեղ զոհված ազատամարտիկների ընտանիքներին տարածք չհատկացրիք,- բորբոքված ձեւով քաղաքապետին մեղադրում էր Վարդան Ղալումյանը: Վարուժան Ներսիսյանը իր աշխատասենյակում դրության տերը չէր: Ներկա  գտնվող ավագանու  ավելի քան մեկ տասնյակ անդամներից  նա  միայն երկու կողմնակից ուներ: Նրա եղբայր, ավագանու անդամ, ՙԻջեւանի բուժմիավորման՚ տնօրեն Հրաչ Ներսիսյանը, սակայն, չէր խոսում, քաղաքապետին  միայն ավագանու անդամ Նարինե Գրիգորյանն էր պաշտպանում: Ի դեպ, վերջինիս  քույրը Վարուժան Ներսիսյանի քարտուղարուհին է:  Վ. Ներսիսյանը կատարվածից հուզված էր, ՙբջջայինի՚  հեռախոսահամար որոնելիս ձեռքը դողում էր: Նա  առաձնացավ աշխատասենյակի հետեւում գտնվող սենյակում: Դրանից հետո հայտնվեցին ոստիկանության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ: Ասացին, որ եկել են ոստիկանության մարզային վարչության պետի հրամանով: Ոստիկանները իրենց կոռեկտ էին պահում եւ աշխատում էին մեղմել  լարված մթնոլորտը, ավագանու անդամներին հորդորելով  քաղաքապետի դեմ պայքարել միայն  իրավական եղանակով: Ավագանու նիստը  նկարահանվում էր քաղաքապետի կողմից վերահսկվող ՙԻջեւան ստուդիա՚ հեռուստաընկերության կողմից, սակայն նոյեմբերի 11-ի երեկոյան տեղական հեռուստաընկերությամբ այդ մասին ռեպորտաժ չցուցադրվեց, լոկ կարճ հաղորդագրություն  տրվեց: Ավագանու 8 անդամները մտադիր չեն նահանջելու քաղաքպետի պաշտոնանկության իրենց պահանջից, Վարուժան Ներսաիսյանն էլ չի ցանկանում թողնել իր պաշտոնը:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1590 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Иджеванци  
0
иджеванци!
варуж, шат этакркире эткан тхамардкутюн куненас апрел Иджеванум паштониц врнделуц это, те кпахчес франсия.

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис