Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 13:32
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 14 » Ու՞մ համար է անվճար բուժսպասարկումը
15:51
Ու՞մ համար է անվճար բուժսպասարկումը
Նոյեմբերյանի “Քամուտ” հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը`Վահե Կամոյի Չիլինգարյանը օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը,եւ նրան գիշերով Նորք-Մարաշի հիվանդանոցից շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են “Արաբկիր” բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի ,երեխայի բուժումը տեւական էր լինելու, եւ մայրաքաղաքի “Արաբկիր” բժշկական կենտրոնում բուժման ծախսերը կազմելու են մոտ 200 հազար դրամ: Ընտանիքը միջոցներ չունի: Փոքրիկի   կյանքը փրկելու համար տեղական հեռուստաընկերության(ուր տողերիս հեղինակը լրագրող է աշխատում) տնօրինությունը խոստացավ ընդառաջել: Եթերով կոչ հղվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի ազգաբնակչությանը, գործարարներին, հիմնարկությունների ղեկավարներին: Աջակցողներ եղան, ինչպես Կողբ գյուղից միայնակ թոշակառու, բազմավաստակ մանկավարժ Ռոզա Ազատյանը, ով իր 40 հազար դրամ կենսաթոշակից նվիրաբերեց 10 հազար դրամ, Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը 20 հազար դրամ տրամադրեց եւ այլն: Դրանից մի քանի օր անց`սեպտեմբերի 3-ին “ Քամուտ” հեռուստաընկերության ուղիղ եթերի հյուրն էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը : Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, փորձառու մանկավարժ Լուսյա Ղարախանյանը տիկին Կարինեին հարց ուղղեց փոքրիկ Վահեին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ: Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն պարզաբանեց, որ Հայաստանի հանրապետությունում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումն անվճար է` պետպատվերի շրջանակներում: Դրանից երկու օր անց կրկին Նոյեմբերյանի հեռուստաընկերություն այցելեց տիկին Սիրուշը: Նա ասաց, որ ինքը ամենեւին “ Արաբկիր” բժշկական կենտրոնի դեմ տեղական հեռուստաընկերություն բողոք չի ներկայացրել: Նրա վկայությամբ, “Քամուտի” հաղորդմանը մասնակցելուց հետո Կարինե Դովլաթբեկյանը հեռախոսազանգ է կատարել “ Արաբկիր” բժշկական կենտրոն, հարցապնդում արել Վահե Չիլինգարյանի մասին: Մենք, հիմք ընդունելով տիկին Կարինեի պնդումները օրենքով մինչեւ 7 տարեկանների անվճար բուժման մասին, տիկին Սիրուշին կասկած հայտնեցինք, որ փոքրիկ Վահեի համար հանգանակված գումարները ծախսվել են բժիշկներին վճարելու եւ ոչ թե քաղաքում մնալու, կամ սննդի ծախսերի համար: Սիրուշ Չիլինգարյանը “Քամուտից” զանգահարեց Երեւան, հիվանդանոցում գտնվող որդուն` Կամոյին եւ տեղեկացավ, որ հավաքված գումարից 20 հազար դրամ տրվել է Վահեին արյուն ներարկելու, եւս 20 հազար դրամ` դիալեզի եւ 35 հազար դրամ բժշկուհուն վճարելու համար: Առաջիկայում էլ պետք է 50 հազար դրամ վճարվի երեխայի հետագա բուժման համար:
Այսպիսով թեեւ Հայաստանում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումը ձրի է(մանավանդ` սուր թունավորման դեպքում), սակայն իրականությունն այլ է: Հուսով ենք, որ մեր այս հրապարակումից հետո “Արաբկիր” բժշկական կենտրոնում փոքրիկ Վահեն բուժման կամ այլ խնդիրներ չի ունենա:

Ոսկան Սարգսյան
Категория: Առողջապահական | Просмотров: 1350 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис