Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
14:53 ՓՐԿԵԼ ԳՈՇԱՎԱՆՔԸ | |
![]() -Սա կառուցել են կրով, ձվի սպիտակուցով, կաթով: Կառույցը հետագայում օգտագործել են որպես սեղանատուն,-ասում է արգելոց-թանգարանի տնօրենը: Այն ծածկ է ունեցել, ինչպես թոնրատուն: Լառույցը նախնական տեսքի բերելու համար հարկ է կառուցել փայտաշեն, սյուների վրա հենվող ծածկ: Սեղանատան պատերից խոշոր քարերը թափվում են: 1985թ. այստեղ նորոգման աշխատանքներ են սկսվել, սակայն դրանք կիսատ են մնացել: Տեղումներից ջրերը ներս են թափանցում, քայքայում եկեղեցու ծածկը, պատերը, խաթարում ներկանյութով գրված վիմագիր արձանագրությունները, որոնք շատ տեղերում արդեն կիսով չափ ջնջված են: Մինչդեռ 1191-1196թթ. կառուցված Աստվածածին եկեղեցու վիմագիր արձանագրությունները պատմական մեծ արժեք ունեն: Եկեղեցու անկյունները խոնավացած են: Սուրբ Աստվածածին եկեղեցու ծածկասալերը քայքայված են, գմբեթին թփեր ու խոտեր են աճել: Կես դար առաջ` 1961թ. ծածկի նորոգում է կատարվել: Սակայն դրա ընթացքում սխալ է թույլ տրվել, նորոգման ընթացքում չեն օգտվել կառուցի հիմնական քարատեսակից (որի հանքը ոչ հեռու` 2 կմ հեռավորությամբ է գտնվում), այլ քար են օրգագործել, որը չի դիմացել խոնավությանը, քայքայվել է: Արծրուն Հովսեփյանի վկայությամբ` անցյալ դարի 80-ական թվականների վերջին եկեղեցում ջրերի ներթափանցումը ավելացել է, որից եկեղեցու կամարների եւ կառույցի ծանրությունը կրող քարերի մեջ մեծ ճեղքեր են առաջացել: Աջ կողմում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որի հետեւի անկյունը կառույցից արդեն անջատվում-պոկվում է: ![]() Սուրգ Գրիգոր եկեղեցու վիճակն էլ բարվոք չէ. ծածկասալերը քայքայվելեն, որի հետեւանքով տեղումների ջրերը քայքայում են հոգեւոր այս կառույցի հիմքերը: Երկարկանի գրադարան-զանգակատան ամագոտի կազմող քարերն էլ նախկինում ընկել են, թուլացել է երկրորդ հարկի ամրությունը, եւ այն ՙնստում է՚: Միով բանիվ` 9 կառույցից բաղկացած ՙԳոշավանք՚ համալիրի վիճակը վատթար է: Կիսավեր վիճակում է Գոշավանքից ոչ հեռու գտնվող 12-րդ դարի առակագիր եւ օրենսգետ, մեծ ուսուցիչ Մխիթար Գոշի դամբարանը: ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը գտնվում է մշակույթի նախարարության իրավասության ներքո: Զրույցներ կան, որ այն կարող են փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն: Թանգարան-արգելոցի տնօրեն Արծրուն Հովսեփյանը դրան կտրականապես դեմ է. ![]() ՙԱռավոտն՚ արդեն գրել է ՙԳոշավանքի՚ հարակից տարածքում, վանական համալիրի մուտքի մոտ փորված հսկա փոսի մասին: Ծագումով Դիլիջանից, Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանն այստեղ ցանկանում էր Մխիթար Գոշի անվան ինչ-որ կենտրոն ստեղծել եւ որոշ տվյալներով` այս նպատակով շուրջ 200 հազար դոլար ծախսեր էր կատարել: Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանից տեղեկացա, որ կառավարությունը այս կապակցությամբ որոշում է նախապատրաստում, որով, հավանաբար, այդ փոսի տարածքը կճանաչվի պետական գերակա շահի գոտի եւ Մայիլյանն այդտեղ շինարարություն չի կատարի: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |