Главная »
2010 » Փետրվար » 17 » ՊԱՏԱՆԻ ՖՈւՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ
10:31 ՊԱՏԱՆԻ ՖՈւՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ |
Նոյեմբերյանի քաղաքային մարզադպրոցի ՙԶիկատար-94՚ ֆուտբոլային թիմը անցյալ տարի հանդես գալով 1994թվականին ծնվածների հանրապետական առաջնությունում` գրավեց 3-րդ տեղը: Թիմի անդամներ Անդրանիկ Ամիրաղյանը եւ Նարեկ Ղարագյոզյանը արժանացան առաջնության ՙԼավագույն դարպասապահ՚ եւ ՙԼավագույն պաշտպան՚ մրցանակներին: Փետրվարի 16-ին քաղաքային մարզադպրոցում Նոյեմբերյանի քաղաքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը, Տավուշում մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Վրեժ Աբովյանը, Նոյեմբերյանի ավագանու անդամները նվերներ (մարզական հանդերձանք, գնդակներ) եւ պատվոգրեր հանձնեցին պատանի ֆուտբոլիստներին:
Ո.Ս. |
Категория: Մարզական |
Просмотров: 1527 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]