| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
10:00 Պատգամավորի աջակցությամբ | |
Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը եւ համայնքի ավագանին գյուղի գերեզմանատան հենապատի նորոգմանն աջակցելու խնդրանքով դիմել էին ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին: Գերեզմանատունը գտնվում է ֆուտբոլի խաղադաշտի հարեւանությամբ: Հենապատի փլվելու հետեւանքով մարզադաշտին կից, գերեզմանատան եզրին, սողանքի վտանգ էր առաջացել: Պատգամավոր Միքայել Վարդանյանը մշտապես աջակից է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծմանը: Այս դեպքում էլ օգնությունը չուշացավ: Բարեգործ պատգամավորն այս նպատակով տրամադրեց 750 հազար դրամ: Կարճ ժամկետում հենապատը նորոգվեց: Ընդ որում, գյուղապետարանի կոչով բերդավանցիները նորոգման գործին մասնակցեցին առանց վարձատրության, հասարակական կարգով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |