Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
15:36 Պատի թերթ չենք դառնալու | |
Ասում են` փողն ու ժամանակը միշտ էլ չեն հերիքում: Եթե ավելի լուրջ, ՙՏեսանկյունը՚ ֆինանսական խնդիրներ ունի, որի պատճառով հերթական համարի տպագրությունը ձգձգվում է: Տավուշի մարզում որոշ գյուղապետեր կան, որ ընտրվել են մեծ ազգուտակի եւ ոչ թե իրենց մարդկային, մասնագիտական, կրթական որակների շնորհիվ: Նրանք սովորաբար թերթ չեն սիրում, մամուլ կարդում են միայն այն դեպքում, երբ թերթը գրում է իրենց մասին: Բնականաբար, այդ մարդիկ ՙՏեսանկյունի՚ բաժանորդները չեն: Բաժանորդների ոչ մեծ քանակի պատճառով թերթի ֆինանսների պակասորդ է առաջանում: Օրերս ՙՏեսանկյունի՚ մշտական ընթերցողներից մեկը խորհուրդ տվեց հերթական համարի տպագրությանը ֆինանսապես աջակցելու համար դիմել տեղական օլիգարխներից մեկին: -Երբեք, ՙՏեսանկյունը՚ չպիտի որեւէ մեկից կախված լինի,-պատասխանեցի ես: Ազատ եւ անկախ լինելը դժվար, բայց եւ պատվաբեր է: Եվ մենք հպարտությամբ ենք կրում մեր ծանր խաչը: Մոտ երկու տարի առաջ մարզի տարածաշրջաններից մեկում աշխատող երիտասարդ լրագրողուհուն առաջակեցի թղթակցել ՙՏեսանկյունին՚: -Այո, բայց մի պայմանով. ես խնդիրների ու կոնֆլիկտների մասին չեմ գրելու, միայն դրականի վերաբերյալ,-ասաց աղջիկը: Բնականաբար, մեր թերթում նա անելիք չուներ: Մենք գրում են մարզի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նկատի ունենալով դրանց կարեւորությունը եւ ոչ թե այն, թե դա որեւէ մեկին կարող է դուր չգալ: Լավին լավ ենք ասում, վատին` վատ: Մեծ հաճույքով գրում ենք մարզային կյանքի տարբեր ոլորտներում առկա դրականի մասին: Սակայն հիմա մեր կյանքում ի՞նչն է շատ` չլուծված հիմնահարցերը: Ո՞վ պիտի գրի այդ մասին: Չէ որ հրատապ հարցերի մասին մամուլի հրապարակումներից հետո իրավասու պաշտոնյաները կամ ատյանները իրազեկվում են, խնդիրների մի մասը(ցավոք, փոքր մասը) իր լուծումը գտնում է: Միով բանիվ` ՙՏեսանկյունը՚ պատի թերթ չի դառնալու: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 1 | ||
| ||