Главная »
2010 » Փետրվար » 5 » ՊԱՏՐԱՍՏՎՈւ՞Մ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ
15:42 ՊԱՏՐԱՍՏՎՈւ՞Մ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ |
Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետարանների միջոցով 25-35 տարեկան երիտասարդները հրավիրում են զինկոմիսարիատ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ մինչեւ այս տարեվերջ զորակոչի ենթակա մինչեւ 50 տարեկան բոլոր շարքայինները, մինչեւ 55-60 տարեկան սպաները կկանչվեն զինկոմիսարիատ, որպեսզի կցագրվեն որոշակի զորամասերի, նաեւ ճշտվեն նրանց առողջական, ընտանեկան դրությունը, զինվորական հանդերձանքի չափերը: Զինկոմը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են, այդ հարցերով հարկ է դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ: Մինչդեռ իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ամեն համայնքից զինապարտների խումբ 8 օրյա ռազմական վարժանքի է ուղարկվելու Արմավիր: Այստեղ նրանք սննդի եւ կեցության խնդիրներ չեն ունենա: Բացի այդ, յուրաքանչյուր շարքային օրական կստանա 3, սպաները` 5 հազարական դրամ:
Ո.Ս. |
Категория: Լուրեր |
Просмотров: 1040 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]