Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 14:57
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 26 » ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈւՄ ԽՈՂՈՎԱԿ ԵՆ ԳՈՂԱՆՈւՄ
14:08
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈւՄ ԽՈՂՈՎԱԿ ԵՆ ԳՈՂԱՆՈւՄ
nullԲերդի տարածաշրջանը Տավուշի մարզի 4 տարածքներից ամենից բարդ սոցիալ-տնտեսական վիճակում է գտնվում: Այն մի տեսակ կտրված, մեկուսացած է մարզի մնացած տարածքներից ու հանրապետությունից: Բերդ քաղաքն ու նախկին վարչական շրջանի գյուղերը հեռու են տարանցիկ ճանապարհներից: Այս պայմաններում, սահմանամերձ. ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի համար հավելյալ ներդրումներ են հարկավոր` հատկապես ենթակառուցվածքների վերականգնման առումով: Բերդի տարածաշրջանի մի պաշտոնյա, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, համոզմունք հայտնեց, որ այդ տարածքում ինքնահոս ոռոգման ջրագծեր չկառուցելու դեպքում առաջիկա 15 տարում տարածքից արտագաղթը էապես կավելանա: Ներկայումս այստեղ ոռոգման ջրագծերի շինարարություն չի կատարվում, այլ ընդհակառակը` խորհրդային շրջանում գործող, , այժմ անգործության մատնված ջրագծերը թալանվում են: Խոսքը վերաբերում է Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի տարածքում գտնվող ոռոգման ջրագծերի խողովակներին: Դրանք գտնվում են ՙԱղստեւ-Դեբեդ ջրառ՚ ՓԲԸ Տավուշի տեղամասի հաշվեկշռում: Մեկնեցի Բերդ, հանդիպեցի տեղամասի պետ Արթուր Երկանյանին: Նա վրդովմունք հայտնեց գողության կապակցությամբ, ասաց, որ ինքն է այդ առթիվ դիմել ոստիկանություն: Ի միջի այլոց, նա 2003թ.-ին մեծամասնական ընտրակարգով Աժ պատգամավորության թեկնածու էր եւ շատ մեծ հնարավորություններ ուներ պատգամավոր դառնալու: ՙԱղստեւ-Դեբեդ ջրառ՚ ՓԲԸ Տավուշի տեղամասի ղեկավարը ելնելով նախաքննության գաղտնիությունից`որեւէ մանրամասն չհայտնեց կատարված գողությունների մասին: Սակայն մենք տեղամասի գրասենյակի կողքին եւ հետեւում, 2 տեղ կուտակված տարբեր տրամաչափի խողովակներ տեսանք, որոնք, մեր տվյալներով, բռնագրավված են խողովակ գողացողներից: Քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է, մենք խողովակների գողության դեպքերը հիշատակելով, կասկածյալների անունները հիշատակում ենք լոկ սկզբնատառերով, թեեւ ունենք նրանց ինքնության տվյալները: Եվ այսպես, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Մ.-ն 2009թ. հունվարի 9-ին դիմել է Դիլիջան քաղաքի բնակիչ Կ. Սարգսյանին, խնդրելով համապատասխան վարձի դիմաց իբր իրեն պատկանող խողովակները այստեղ բարձել իր կողմից վարձված բեռնատարին: Կ. Սարգսյանը ամբարձիչով բարձել է վերոհիշյալ խողովակները: ՙՌենո՚ մակնիշի բեռնատարի վարորդ Վ. Գ.-ն դրանք Երեւան տեղափոխելիս բռնվել է ոստիկանների կողմից: Դրանից հետո, Ա. Մ.-ն 2009թ. մարտ ամսվա առաջին տասնօրյակում Բերդ քաղաքում որոշել է ապամոնտաժել եւ տնօրինել ՙԱղստեւ-Դեբեդ ջրառ՚ ՓԲԸ Տավուշի տեղամասի հաշվեկշռում գտնվող ջրագծերի խողովակները: Այդ նպատակով նա վարձել է տրակտորիստներ, ավտոկռունկավարներ, գազաեռակցողներ: Վերջիններս անտեղյակ լինելով իրեն գործողությունների անօրինականությանը` մոնտաժել են 50սմ տրամագծով, յուրաքանչյուրը 11.4 մ երկարությամբ, 4 միլիոն 406 հազար դրամ ընդհանուր արժողությամբ խողովակներ : Մոնտաժված խողովակները Աբովյան քաղաքի բնակիչ Վ. Գ.-ի օգնությամբ, նրա վարած մեքենայով հանել են նշված վայրից, սակայն Բերդ քաղաքում բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ նույն ժամանակ Ա. Մ.-ն համապատասխան վճարի դիմաց հանձնարարել է գազաեռակցողներին Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ՙՀարամ ուրթ՚ հանդամասում գտնվող ոռոգման վերգետնյա խողովակները ապամոնտաժել , սակայն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել խողողակները տարածքից տեղափոխել: Գողության դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, սակայն Ա.Մ.-ն նախաքննական մարմնի կողմից որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(գողության փորձ): Հունիսի 29-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Զոյա Զաքինյանի նախագահությամբ քննել է Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց կիրառելու նախաքնական մարմնի` Տավուշի քննչական բաժնի միջնորդությունը : Նշենք, որ մինչ այդ, հունիսի 22-ին նրա նկատմամբ նախաքննական մարմինը հետախուզում էր հայտարարել, իսկ մեկ օր անց Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, որպես նրա նկատմամբ խափանման միջոց, որոշել էր 3 ամիս ժամկետով կալանքը: Դատարանը հունիսի 29-ին որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը եւ Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով, նաեւ բավարարել է Ա. Մ.-ի միջնորդությունը եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է 1 միլիոն դրամ գրավով: Զոյա Զաքինյանը նման որոշում կայացնելիս հաշվի չի առել, որ Ա.Մ.-ն Դիլիջան քաղաքում եւս խողովակների գողություն է կատարել, որ նա գտնվել է հետախուզման մեջ: Բերդի տարածաշրջանում խողովակների գողություն անողների մեջ է նաեւ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Հ.-ն, ով նախնական համաձայնության գալով վերոհիշյալ Ա. Մ.-ի հետ, 2009թ. մարտի սկզբին Բերդի տարածաշրջանում ձեռնարկել է ՙԱղստեւ-Դեբեդ ջրառ՚ ՓԲԸ հաշվեկշռում գտնվող ոռոգման խողովակաշարերի ապամոնտաժում: Այդ նպատակով վարձել են տրակտորիստներ, կռունկավարներ, մարտի 13-ին վերը հիշատակված Վ.Գ.-ի օժանդակությամբ, նրա ավտոմեքենայով Երեւան քաղաք տեղափոխելիս բռնվել են Բերդ քաղաքում` ոստիկանության աշխատակիցների կողմից: Հունիսի 27-ին Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2009թ. հուլիսի 27-ին նախաքննական մարմինը դատարանին միջնորդել է, որպես խափանման միջոց, նրա նկատմամբ, 2 ամիս կալանք կիրառել:
Ինքը` Ա. Հ.-ն դատարանին միջնորդել է կալանքի փոխարեն 1 միլիոն դրամ գրավ կիրառել: Դատարանը, որպես խափանման միջոց, ընտրել է 2 ամիս կալանքը:
Աբովյան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված, բարձրագույն կրթությամբ Ս.Մ.-ն 
ՙԱղստեւ-Դեբեդ ջրառ՚ ՓԲԸ Տավուշի տեղամասի ջրագծերի խողովակաշարերը ապամոնտաժելու համար տրակտորիստներ, եռա-կցողներ է վարձել, ապամոնտաժվել են 18 հատ, 50 սմ տրամագծով, յուրաքանչյուրը 11.3 մ երկարությամբ 3 միլիոն 254 հազար դրամ ընդհանուր արժողությամբ խողովակներ: Մարտի 13-ին ավտոմեքենաները Երեւան տեղափոխելիս Բերդ քաղաքում բռնվել են: 2009թ. օգոստոսի 3-ին նրա նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի (դատարանի նախագահ` Ռաֆիկ Մելքոնյան) որոշմամբ ընտրվել է կալանքը` 2 ամիս ժամկետով: Նրա խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
 Հետագայում դատախազությունը Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ դատավոր Զոյա Զաքինյանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը բեկանել է Զոյա Զաքինյանի կայացրած վճիռը: Մեր տվյալներով, նախաքննության ընթացքում խողավակաշարերի գողության հետեւանքով պատճառված վնասից 2 միլիոն 800 հազար դրամ է վերականգնվել: Սակայն այս գործում շատ հարցականներ կան: Ինչու՞ նախաքննական մարմինը գողության դեպքերի բացահայտումից միայն 3 ամիս է քրեական գործ հարուցել, ինչու՞ վերը հիշատակված Վ.Գ.-ի նկատմամբ, ով ավտոմեքենայով մի քանի անգամ տեղափոխել է գողոնը, քրեական գործ չի հարուցվել: Ակնհայտ է, որ նա չէր կարող անտեղյակ լինել գողության փաստին: Գործի ուսումնասիրությունից ակներեւ է դառնում, որ այս դեպքում գործել է հանցավոր խումբ եւ քրեական գործն էլ, մեր կարծիքով, պիտի հարուցվեր նման հատկանիշներով: Ինչպե՞ս կարող էր Սեւան քաղաքի, Աբովյանի կամ Չարենցավանի բնակիչն իմանալ, որ Բերդի տարածաշրջանի սահմանագոտում, ՙՀարամ ուրթ՚ հանդամասում ոռոգման խողովակներ կան, ո՞վ է նրանց ուղղորդել: Կամ առանց համապատասխան հովանավորի` ՙկրիշայի, ինչպես պետք է գողացված խողովակները Տավուշի մարզից տեղափոխեին, չէ որ ճանապարհներին ամենուր ոստիկաններ են:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ Բերդի տարածաշրջանում խողովակ գողացողները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանների անուններ են տալիս` որպես իրենց ՙթիկունք՚: Նախաքննական մարմինը կբացահայտի՞ այդ պնդումների հավաստիությունը: Օրեր առաջ գրել էինք Կոթիի սահմանագոտում` ՙՓարաքլվի դար՚ տեղանքում զինվորականների կողմից ոռոգման մեծ խողովակներն ապօրինի հանելու մասին: Այս փաստին ոչ մի իրավապահ մարմին չարձագանքեց:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Категория: Լուրեր | Просмотров: 999 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис