Главная »
2009 » Սեպտեմբեր » 25 » Շները գրոհում են
|
Մի քանի օր առաջ, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Նոյեմբերյանում, բազմաբնակարան շենքերի մոտ շունը հարձակվել է թոշակառու Պավել Զալինյանի վրա եւ կծել նրա որովայնը: Այդ վայրը քաղաքի զույգ դպրոցներին մոտ է, եւ այդ առավոտ շան հարձակման թիրախ կարող էին դառնալ դպրոցականները: Քաղաքի բնակիչ Լեւոն Մատինյանի վկայությամբ` սեպտեմբերի 23-ին այդ տեղից քիչ հեռու շունը հարձակվել է երեխայի վրա: Բարեբախտաբար, մոտակայքում գտնվող չափահասները փրկել են մանկանը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակչուհի Անահիտ Գյոզալյանին մեկ տարի առաջ կատաղած շունը կծել է: Մի տարվա ընթացքում նա բուժվել է զանազան բուժհիմնարկներում, այդ նպատակով մեծ գումարներ է ծախսել: Չանայած այդ ամենին, դեռեւս վատառողջ է: Թափառող, անտեր շները բազմացել են, իսկ համայնքապետարանները բավարար միջոցներ չունեն դրանց ոչնչացնելու համար որսորդներին ֆինանսավորելու:
|
Категория: Լուրեր |
Просмотров: 1299 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]