Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
12:32 ՍՈՂԱՆՔԻ ԳՈՏՈւ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԻՏԻ ՍՊԱՍԵՆ | |
Փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեղեկացրեց, որ Գոշավանքի դիմաց, սողանքի գոտում գտնվող թաղամասի բնակիչների մի մասը հարկադրված հեռացել է, մի մասն էլ բարեկամների տանն է ապրում: Համայնքապետն այս հարցում պետական աջակցություն խնդրեց: Պարոն Գեւորգյանն ասաց, որ վերջին 2 տարում հանրապետությունում սողանքից տուժած միայն մի համայնքի է օգնություն տրամադրվել` Ճամբարակի ճանապարհին գտնվող Այգուտ գյուղին,որտեղ մի գիշերվա մեջ գյուղի կեսը սողանքից տուժել էր, տները քանդվել էին, մարդիկ դրսում էին մնացել: Նախարարի խոսքերով` Գոշի այդ թաղամասի նման սողանքային երեւույթներ առկա են Հայաստանի 15-20 համայնքներում` Դիլիջանում, Տավուշի մարզի այլ բնակավայրերում, Վայոց ձորում,Կոտայքում, Լոռիում: Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարական է տրված հայեցակարգ մշակել, կառավարությունն ակտիվ սողանքային գոտիների նկատմամբ պետք է դրսեւորի ընդհանուր մոտեցում: Մինչեւ հիմա այս հիմնախնդրին իրավիճակային լուծումներ են տրվել, սակայն այն հայեցակարգային լուծման կարիք ունի: Ո.Ս. | |
|
Всего комментариев: 0 | |