Главная »
2010 » Փետրվար » 10 » ՏԱՎՈւՇՈւՄ ԷԼ ԵՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ
14:53 ՏԱՎՈւՇՈւՄ ԷԼ ԵՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ |
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ մեծաքանակ գնումների պատճառով անցյալ տարի մարզում ոչխարների գլխաքանակը պակասել է 1900-ով: Մարզի համայնքապետերն էլ հավելեցին, որ հիմա Տավուշում դժվար է ոչխարի միս գտնել, եղածն էլ կգ-ը 4-5 հազար դրամով է վաճառվում: Մարզխորհրդի նիստում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց , որ սխալ է Հայաստանից ոչխարի արտահանումն ընդհանրապես արգելել, պետք է ուսումնասիրություններ կատարել, թե հարեւան երկրներում ոչխարի մեծ պահանջարկը որքա՞նով է երկարաժամկետ եւ համապատասխան աշխատանքներ իրականացնել: Մարզի համայնքապետերն էլ համոզված են, որ հարկ է Հայաստանում պահպանել ոչխարի մայրական կազմը:
Ոսկան Սարգսյան |
Категория: Լուրեր |
Просмотров: 1704 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/2 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]