| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
10:38 Վերաքվեարկության վնասը կամ մեծ պակասորդ | |
2009-ի նոյեմբերի 22-ին Աչաջրում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չբացահայտեցին հաղթողին: Դեկտեմբերի 13-ի վերաքվեարկության արդյունքում ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը հաղթեց գործող գյուղապետ, անկուսակցական Պավլիկ Ղալթախչյանին: Հավաստի աղբյուրներից ՙԱռավոտի՚ թղթակցին հայտնի դարձավ, որ համայնքապետարանի գանձարկղում եղել է ավելի քան 7 միլիոն դրամի պակասորդ: Գանձարկղի աշխատողը, ով նախկին համայնքապետի հորեղբոր աղջիկն է, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Համայնքի նոր ղեկավար Համո Գեւորգյանը դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի այստեղ ֆինանսական ստուգում անցկացվի: Բացի այդ, աճուրդով, մոտ 1 միլիոն 150 հազար դրամով վաճառվել է համայնքապետարանի ծառայողական ՙԳազ-31՚ մեքենան, որը 1-2 տարի առաջ գյուղապետարանը շուրջ 8 հազար դոլարին համարժեք դրամով էր ձեռք բերել: Ներկայումս բացակայում է համայնքապետարանին պատկանող ՙԲելոռուս՚ մակնիշի շարժիչը եւ այլն: Այս հարցերի առթիվ պարզաբանումների համար դիմեցի Համո Գեւորգյանին, սակայն նա չցանկացավ որեւե բան հայտնել: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |