Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 15:26
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2010 » Հունվար » 27 » ՙՎերջին ռոմանտիկը՚
13:01
ՙՎերջին ռոմանտիկը՚
null-Ո՞վ է Զավեն Պետրոսյանը, որ վերջերս մարզային թերթում այդքան խորիմատ հոդված էր գրել,- հարցրեց Տավուշի մարզի անտառտնտեսություններից մեկի տնօրենը, ով ընթերցասեր է, սեղանին մշտապես թերթեր կան:
Ներկայացրի, որ Զավեն Պետրոսյանը նկարիչ է, բանաստեղծ, մանկավարժ, լրագրող եւ... պարզապես բարի մարդ: Զավենն ու չարությունն անհամատեղելի են: Նրա կյանքն արվեստին է նվիրված, միշտ առօրյայից վեր, ավելի լուսավոր միջավայրի մեջ է, ուր բացակայում են գորշն ու ճղճիղմը: 1990-ական թվականների առաջին կեսին միասին շրջանային թերթում էինք աշխատում: Ձմռան առավոտները մրսած մտնում էինք խմբագրություն: Դեռ վառարանը չվառած` Զավենը ձեռքն էր առնում մատիտը եւ սառած ձեռքով մի ձմեռային պեյզաժ արարում: Այժմ նրա տանը, Ջուջեւանում հարյուրավոր նկարներ կան, որ դեռ չեն ցուցադրվել: Նրա նկարների ցուցահանդեսներ են եղել հայրենի Ջուջեւանում, Նոյեմբերյանում, Իջեւանում, Երեւանում: Նկարազարդել է երկու տասնյակից ավել գրքեր` Աբիգ Ավագյանի, Անահիտ Սահինյանի, Բոգդան Ջանյանի, Գեւորգ Արշակյանի, Լիպարիտ Սարգսյանի, Սամվել Բեգլարյանի, Նազարեթ Կիրակոսյանի, Տիգրան Նիկողոսյանի եւ այլոց ստեղծագործությունների ժողովածուները: Զավեն Պետրոսյանի գեղանկարները հաջողված են,սակայն գծանակարի մեջ ավելի մեծ վարպետության է հասել: Հազվադեպ է նկարներ վաճառում: Մի անգամ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարուստներից մեկը իր դիմանկարն էր պատվիրել եւ կամեցել նկարվել Փափազյանի կեցվածքով: Սակայն Զավենը չէր կարող մեծածախ ապրանք վաճառողին նման վսեմաշուք կեցվածք տալ, կեղծ կստացվեր: Ստացվել էր ռեալիստական դիմանկար: Մի անգամ Զավենը ինձ հարցրեց.
-Ո՞ւմ դիմանկարն է, ճանաչո՞ւմ ես այս մարդուն:
Իհարկե ճանաչեցի այդ գործարարին:
-Իսկ ինքն ասաց, թե իրեն նման չէ, հրաժարվեց վճարել ու վերցնել իր դիմանկարը,-հանգիստ, առանց վրդովմունքի հայտնեց Զավենը:
Երկու մուսաների ծառա: Հաճախ Զավենին այդպես են կոչում: Որովհետեւ բանաստեղծական խոսքի հանգույն պատկերներ են ծնվում կտավին, ծավալվում են գույները: 
-Նկարչությունն ինձ լավ տրամադրություն է տալիս, այն գեղեցկություն է, իսկ գեղեցկությունը մարդուն բարձրացնում է, վեհացնում,- ասում է Զավենը: 
Ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: Ուղիղ 30 տարի , սկսած 1980թ.-ից դասավանդում է: Ժամանակին հայոց լեզու եւ գրականություն է ուսուցանել, հիմա կերպարվեստ, գծագրություն է դասավանդում Ջուջեւանի եւ հարեւան Բաղանիսի դպրոցում: Նաեւ հայոց եկեղեցու պատմություն է դասավանդում Ջուջեւանի դպրոցում: Դպրոցի տնօրինությունը գոհ է նրա աշխատանքից, որովհետեւ իր աշխատանքային պարտականությունները լավ կատարելուց զատ, պլակատներ է ձեւավորում, պատի գրական թերթեր պատրաստում, ուղի հարթում, խրախուսում պատանի ստեղծագործողներին: Ջուջեւան իմ այցի ժամանակ Զավենին` իր աշակերտների հետ, հանդիպեցի գյուղի հնամենի եկեղեցում, ուր նա, հայոց եկեղեցու պատմության դասաժամին, աշակերտների հետ մոմ էր վառում, երեխաներին սովորեցնում մոմավառության հոգեւոր խորհուրդը: Զավենը բնության սիրահարն ու նվիրյալն է,այն հարուստ բնության, այն զմրուխտ անտառների, որ գոտեւորում են Ջուջեւանը: Աստծո ամեն օր նա արարում է: Հեղինակել է բանաստեղծությունների 4 ժողովածու`ՙԵրկնալույս՚( 1999թ.), ՙխռովք եւ հրճվանք՚( 1999թ.), ՙԴրախտավայր՚(2001թ.) եւ ՙԱնհանգիստ անդորրություն՚ (2008թ.): Մեծ թվով ստեղծագործություններ դեռ սպասում են տպագրության:

Վերջին գրքի առաջաբանում բանասիրական գիտությունների թեկնածու Ներսես Աթաբեկյանը գրել է. ՙՌոդենն, ասում են, չէր կարողանում քանդակել առանց բնորդին մատնաչափ առ մատնաչափ շոյել-շոշափելու, առանց այդկերպ հարազատանալու նրա մարմնին եւ էությանը: Զավեն Պետրոսյանը, որ բնության նկարիչ է( նաեւ` ուղիղ իմաստով` նկարիչ) ահա այդպես շոյում-շոշափում է է իր բնություն-տունը. ծիլը մի մատ էլ բարձրացավ, արեւի շողը այս անգամ այս անկյան տակ խրվեց հողում, կլորացավ ճայռի մամռե կուզը...
Նկարիչ-բանաստեղծի մատները գուրգուրանքով շոշափում ու հոտոտում են ամեն ինչ, ու նրա տեսողությունից ոչինչ չի վրիպում: Եվ ճանաչումի այս ընթացքը երկուստեք է, բնությունն ինքն էլ տնտղելով ճանաչում է բանաստեղծին, արձագանագրում նրա աճումի ու նահանջի բոլոր թրթիռները.
Քամին` շրջիկ նկարիչ, վրձինն է շարժում...՚:
ՙԱնհանգիստ անդորորություն՚ ժողովածուն Հայաստանի գրողների միության կողմից ճանաչվեց որպես 2008-2009 թվականների լավագույն գեղարվեստական գիրք, եւ Զավեն Պետրոսյանն արժանացավ Մկրտիչ Սարգսյանի անվանի գրական մրցանակի: Մարդը համեստորեն, գլուխը կախ, Երեւանից 200 կմ հեռու իր գյուղում երկնում է, եւ մի օր նրա բանաստեղծական արվեստը գնահատվեց:
Զավենը ոչ միայն հայրենի եզերքի նվիրյալ երգիչն է, նա իր ստեղծագործություններում որոնում է գոյության, տիեզերքում մարդ արարածի տեղն ու դերը.

  Զոհ է գնում լույսն ստվերին
  (Լույսը ինքն է ծնում ստվեր),
  Կուլ է տալիս մութն աստղերին
  (Մութը ինքն է ծնում աստղեր),
  Արդեն այնքան զոհ է տարել
  (Կյանքն այս չքնաղ զոհ է ինքնին)`
  Դամբարան է կյանքը դառել
  (Հող է պետք, որ սերմերն ընկնեն):


52-ամյա Զավեն Պետրոսյանն իր պոեզիայով, լուսեղեն նկարներով, լրագրային հոդվածներով, ամեն օր աշակերտներին տված դասերով ավելացնում է լույսի եւ բարության չափն այս աշխարհում: Մեր խառը ժամանակներում դա շատ է հարկավոր: Եվ ամենակարեւորը` իր հանապազօրյա վարքով, ստեղծագործություններով նա փաստում է, որ արարելու, մշակութային լիարժեք կյանքով ապրելու, արվեստի մեջ հաջողության հասնելու համար ծննդավայրը թողնելու, մեծ քաղաքներ հասնելու հարկ չկա:

Ոսկան Սարգսյան
Категория: Լուրեր | Просмотров: 1139 | Добавил: qamut | Теги: Զավեն Պետրոսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис