Главная »
2009 » Նոյեմբեր » 3 » Խանդի՞ պատճառով
|
  Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի հինգհարկանի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում ամբողջությամբ այրվել է Սարիբեկ Պետրոսյանի երկու սենյականոց բնակարանը: Հրդեհը տեղի է ունեցել գիշերվա ժամը երեքին: Իջեւանից ժամանել է հրշեջ երկու մեքենա, կրակը մարել , սակայն տան գույքից ոչինչ չի փրկվել: Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ով մի քանի անգամ եղել է դեպքի վայրում, ասում է, որ հրդեհաշիջման աշխատանքների հետեւանքով տուժել է նաեւ Սարիբեկի ներքեւի հարեւանի` Ալեք Հովսեփյանի բնակարանը, ուր տոննաներով ջուր է լցվել: Ազատամուտի բնակիչները կարծում են, թե Մարտունու շրջանից այստեղ վերաբնակված, մոտ 75 տարեկան Սարիբեկն անհարկի խանդում է ազգությամբ թաթարուհի, 60-65 տարեկան իր կնոջը եւ այդ պատճառով տան գույքը ժողովել է բնակարանի կենտրոնում եւ կրակի մատնել: Սարիբեկ Պետրոսյանը պահակ է աշխատում, չափահաս զավակները բնակվում են Ռուսաստանում : Նա հրդեհի պատճառի մասին գյուղապետին ասել է, թե իր կինն է հարդուկը մոռացել անջատել: Սակայն գիշերվա 3-ին` ի՞նչ հարդուկ: Իջեւանի հրշեջ տեսչության պետ Կառլեն Մատինյանից տեղեկացա, որ դեպքը տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզման հետեւանքով եւ այդ կապակցությամբ Իջեւանի ոստիկանությունը քննություն է կատարում: Ի դեպ,Հայաստանի ոստիկանության վեբ կայքում այս դեպքի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Ոսկան Սարգսյան |
Категория: Լուրեր |
Просмотров: 1015 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]