Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 15:19
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Սեպտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Սեպտեմբեր » 26 » Խաշթառակի դեռ չգրված այցեքարտը
14:11
Խաշթառակի դեռ չգրված այցեքարտը
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչները ընթերցասեր մարդիկ են: Թոշակառուից մինչեւ դպրոցական` օգտվում են գյուղի գրադարանից: Սա ըստ գրադարանի տնօրեն Անիկ Կլեկչյանի: Բայց Խաշթառակի դեպքում գրադարան ասվածը հարաբերական է, որովհետեւ գիրք կա, բայց գրադարանի մշտական շենք` հասցե չկա: 
Երբ բնական տարերքը 2005 թվականին վերջնական փլուզման վտանգի առաջ կանգնեցրեց գյուղի մշակույթի տունը, որտեղ տեղակայված էր նաեւ գրադարանն իր գրապահոցներով, քարտադարանով ու ընթերցասրահով, մեծապես տուժեց հենց գրադարանը: Մշակույթի ավերված տնից 14 000 կտոր գիրք տարհանելուց ու այլ հասցե տեղափոխելուց հետո, թե գրադարանի ղեկավարությունը, թե ընթերցողները հասկացան, որ դրանով սկիզբ է դրվում գրքերի ամենամյա ՙշրջագայության՚: 
Գրադարանի տնօրեն Անիկ Կլեկչյանի ասելով` երկու տարի առաջ, երբ հերթական անգամ հանգրվանելիս են եղել գյուղամեջի մի ինչ-որ շենքում, որը, ըստ տնօրենի` նախատեսված է որպես ապագա գրադարանի շենք, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամից նրանց փոխանցել են, որ գրքերը այլ հասցե տեղափոխեն` երկու ամիս հետո շինարարությունը սկսելու համար: ՙԵրկու տարի է` այդ երկու ամիսը չի գալիս: Էսքան գիրք մեծ դժվարությամբ, առանց կորուստների տեղափոխեցինք էստեղ ու… ոչ մի արդյունք: Բայց հույսներս դեռ չենք կտրում, սպասում ենք, որ մի օր էլ այստեղ է շինարարություն լինելու՚,- ասաց տիկին Անիկը: 
Այսօր Խաշթառակի գրադարանի հերթական հանգրվանը ավերակ գյուղապետարանի մի կիսավեր սենյակ է` արեւի լույսից գրեթե զուրկ, ճոճվող հատակով ու մաշված պատերով: Չնայած բազում ճամփորդություններից հետո գրքերն անկորուստ ու անվնաս են, սակայն իր գործն անում է խոնավությունը: ՙԹե գեղարվեստական, թե` մասնագիտական հարուստ գրականություն ունենք, բայց խունանում, փչանում է՚,- մտահոգությունը կիսեց տնօրենը: 
Տնօրենի պատկերացումներում գրադարանը այլ դրսեւորումներ ունի: Եթե վերջապես եւ վերջնականապես բախտ վիճակվի գրադարանի մշտական ու նորոգված շենք ունենալ, ապա դա սոսկ գրադարան չի լինի. ՙԼինելու է թանգարան- գրադարան, որտեղ ներկայացնելու ենք մշակութային հարուստ կենսագրություն ունեցող մեր գյուղի մասին պատմող վավերագությունները, գրականության, գիտության ու արվեստի խաշթառակցի նշանավորների կյանքն ու գործերը: Մեր պատմությունն ենք ներկայացնելու, գյուղի հետաքրքիր ու շարքային մարդու կյանքն ու աշխատանքը: Մտահղացումներս շատ են, անհամբեր եմ` թե երբ եմ այդ ամենն իրականացնե-լու՚,- ասաց Անիկ Կլեկչյանը` համոզմունք հայտնելով, որ Աստծո կամոք կառուցվելիք գրադարանը Խաշթառակի այցեքարտն է լինելու: 
Այցեքարտին արժանի շատ դրվագներ կան Խաշթառակում: Օրինակ, խորհրդային տարիներին հենց այս գյուղում են նկարահանվել ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙՏղամարդիկ՚, ՙՃանապարհ՚, ՙՋրերը բարձրանում են՚, ՙՆամակ՚ ՙՀուշարձան՚ ֆիլմերը: Վերջին կինոնկարի մասսայական տեսարանները մարմնավորել են գյուղի բնակիչները:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
www.aravot.am

 

Категория: Համայնք | Просмотров: 927 | Добавил: qamut | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис