| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
12:24 ԽՈՐԱՄԱՆԿՈւԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԱԶՆԻՎ ԲՅՈւՋԵ | |
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզխորհրդի նիստում նշեց, որ պետական բյուջեից Տավուշի մարզի համայնքներին տրվող լրավճարը(դոտացիան) աճել է, իսկ որոշ համայնքների ընդհանուր բյուջեն` նվազել:-Հասկանում եմ` համայնքների ղեկավարները դա անում են, որպեսզի փոքր բյուջե ունենալով` բարձր կատարողական ապահովեն,- ներկայացրեց պ-ն Գեւորգյանը: Փոխվարչապետը օրինակ բերեց մարզի քաղաքներից մեկին(սակայն, չնշելով անունը), որի 2010-ի-ի պետական դոտացիայի չափը նախորդ տարվա համեմատ աճել է 40 միլիոն դրամով, սակայն քաղաքի ընդհանուր բյուջեն նվազել` 10 միլիոնով: Պ-ն Գեւորգյանի համոզմամբ հատկապես անթույլատրելի է նախորդ տարվա համեմատ տեղական բյուջեներում ավելի քիչ ծավալով գույքահարկ սահմանելը, քանի որ գույքահարկի ծավալը չի կարող էապես նվազել: Տավուշի մարզպետը կդիմի առկա հնարավորությունների համեմատ փոքր բյուջե նախատեսած համայնքների ավագանիներին` տեղական բյուջեում սեփական եկամուտների չափն ավելացնելու առաջարկով: -Մարտի 1-ից հետո մենք պիտի իմանանք, որ առավել ազնիվ բյուջե ունենք,-ասաց Արմեն Գեւորգյանը: Ո.Ս. | |
|
| |
| Всего комментариев: 0 | |