| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
13:43 ԶՈՀՎԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ | |
Հունվարի 24-ին` ժամը 20:25-ին, Տավուշի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 119-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶ-24» մակնիշի 57 ՏԼ 039 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 643 ԼԼ 36 պետհամարանիշի բեռնատարին: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Դիլիջանի Օրջոնիկիձեի 79/14 հասցեի բնակիչ, 1956 թ. ծնված Էդիկ Թովմասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց, որտեղ, դժբախտաբար, մահացել է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |