Главная »
2009 » Հոկտեմբեր » 7 » 140 հարց Թումանյանին
10:09 140 հարց Թումանյանին |
 Կրթության ոլորտի մասնագետ Սերգեյ Մաճկալյանը իր չորրորդ գիրքը նվիրել է մեծն Թումանյանի 140-ամյակին: «Թումանյանի հետ, Թումանյանով կամ 140 հարց ու պատասխան» գրքի նախաբանում հեղինակը գրում է. «Թումանյանը ինձ համար շատ հոգեհարազատ է ոչ միայն որպես գրող, երկնող, այլ որպես մարդ.. լավ թամադա է եղել եւ մեծ հաշտարար: Նա 1906թվականին հարեւան երկու ժողովուրդներին հաշտեցնելու նպատակով այցելել է իմ ծննդավայր, այն ժամանակ` Բարանա, նույնիսկ մասնակցել է մի հարսանիքի, եղել այդ հարսանիքի թամադան»: Գիրքը մի երեւակայական զրույց է Թումանյանի հետ ` Երեւանի Թումանյան փողոցով քայլելիս: 140 հարցերին ի պատասխան ներկայացվում են Թումանյանի ստեղծագործություններ, նրա խոհերն ու աշխարհընկալումը, բանաստեղծի տեսակետները ամենատարբեր հարցերի վերաբերյալ : Սերգեյ Մաճկալյանի վկայությամբ` ինքը Երեւանի մշակութային երկու հաստատություններից առաջարկ էր ստացել գրքի շնորհանդեսը անցկացնել այնտեղ, սակայն նախընտրեց ծննդավայր Նոյեմբերյանը: Հոկտեմբերի 6-ին սահմանամերձ քաղաքի «Լուսածիր» ՀԿ դահլիճում այս առթիվ հավաքվել էին քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ` ուսուցիչներ, բանաստեղծներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Կայացավ աշխույժ քննարկում: Միջացառման երկրորդ մասն անցավ աշնանային մրգերով լի սեղանների շուրջ, եւ արդեն առարկայական էր հնչում Թումանյանի հանրահայտ «Թասդ բեր»-ը: Ոսկան Սարգսյան |
Категория: Լուրեր |
Просмотров: 1248 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]