Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը սահմանամերձ Ոսկեպար գյուղում գողացել են Համլետ Գրիգորյանի կովը եւ երինջը: Երինջը ճանապարհից փախել, ետ է եկել: Ոսկեպարից տեղեկացանք, որ գողության հետքերը տանում են դեպի Ղազախի շրջան: Անցյալ տարի անասնագողերը հափշտակել էին Հ. Գրիգորյանի 3 կովը: Նոյեմբերյանի սահմանագոտում անասնագողությունները շարունակվում են` սահմանագոտու բնակիչների մեջ ավելացնելով վախի եւ անպաշտպան լինելու զգացմունքը:
Քչերին է վիճակվում մասնակցել իրենց կիսանդրու բացման արարողությանը: Դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը հոկտեմբերի 15-ին Նոյեմբերյանում մասնակցեց իր կիսանդրու բացմանը: Ծագումով երեւանցի, շուրջ կես դար Մոսկվայում բնակվող Ադամյանին 2007թ. Նոյեմբերյանի ավագանու որոշմամբ շնորհվել է համայնքի պատվավոր բնակչի կոչում: Ադամյանը երկ
... Կարդալ ավելին »