Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:00 "Կարմիր գյուղի" բնակիչները նամակով են հաղորդակցվում | |
![]() "Էստեղ վեճ ու կռիվ չկա, բոլորն իրար օգնում են, մեր ժողովուրդը հենց դրանով է տարբերվում, որ ձեռք մեկնող են, հասնող են",- ասում է "Կարմիր գյուղի" բնակիչ Ստեփանը: Մեր այցելության ժամանակ "գյուղում" ընդամենը 3 ընտանիք էր մնացել, մյուսները սար էին բարձրացել` անասուններին արածացնելու: ![]() Կոլխոզի պահեստներն այժմ վերածել են գոմերի, իսկ փայտաշեն շատ տնակների փոխարեն քարից տներ են կառուցել: "Ճիշտը որ ասեմ` չգիտեմ, թե ինչի են "Կարմիր գյուղ" կոչել էս սովխոզը, բայց հնից եկել է էդ անունը",- ասում է Ստեփանը: Գյուղացիներից ոմանք նաեւ մեղվաբուծությամբ են զբաղվում, մեղրը վաճառում են, իսկ տնամերձ հողամասի բարիքները վաճառքի համար չեն: "Դա նույնիսկ մեր ընտանիքին չի բավականացնում, ուր մնաց թե` ծախենք",- ասում է Ստեփանը: "Կարմիր գյուղում" խանութ չկա, բնակիչներից շատերը մեքենա ունեն եւ անհրաժեշտ պարագաները Նոյեմբերյանից են բերում, իսկ ովքեր մեքենա չունեն, ցուցակը տալիս են բարեկամին կամ հարեւանին, նրանք էլ առաքում են ապրանքը: ![]() Ձմռանը "Կարմիր գյուղում" մի քանի ընտանիք է մնում, մյուսները գնում են քաղաք կամ մոտակա այլ գյուղեր: Որոշ ընտանիքներ էլ այստեղ միայն հանգստանալու համար են գալիս: "Մեր տանջանքը շատ է, բայց որ մաքուր օդ ենք շնչում եւ զուլալ ջուր ենք խմում, դրա համար էլ առողջ ենք: Կաթնամթերքը, միսը տնական ենք ուտում, միրգն ու բանջարեղենը մեր հողից ենք ստանում, իսկական մեղր ենք ուտում",- ասում է Աննա տատը եւ հրավիրում գոմեշի մածուն ուտելու: Քաղաքակրթությունը դեռ "Կարմիր գյուղ" չի հասել. ո’չ էլեկտրաէներգիա կա, ո’չ ջրագծեր, ո’չ էլ բջջային կապն է հասնում: Հոսանքի բացակայությունից գյուղացիները շատ չեն դժգոհում, քանի որ հեռուստատեսային եւ ռադիոալիքները նրանց հասանելի չեն, մաքուր ջուրը բնությունն է "Կարմիր գյուղին" պարգեւել, իսկ հեռախոսակապը "բռնելու" ձեւը մարդիկ գտել են: "Էն սարի գլխին "ԱրմենՏելն" է բռնում, էն մյուսին էլ` "ՎիվաՍելըե",- մոտակա սարերը ցույց տալով` ասում է Արմեն պապը: Սակայն սար բարձրանալուց խուսափելու համար բնակիչներից շատերը նամակագրական կապի մեջ են քաղաքակիրթ աշխարհի հետ: ![]()
| |
|
Всего комментариев: 0 | |