Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 03:43
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 4 » Տավուշի մարզպետը կանխել է Տավուշ գյուղի մշակույթի տան փակումը
13:24
Տավուշի մարզպետը կանխել է Տավուշ գյուղի մշակույթի տան փակումը
nullՏավուշի մարզ, Տավուշ գյուղգ Այդպես է կոչվում նախկին Շամշադինի շրջանի Թովուզ գյուղը: Համայնքապետարանի կնիքը մեկ տարի առաջ փոխվել է, սակայն հին անունից լիովին չեն ձերբազատվել: Գյուղի մուտքի եւ ելքի մոտ, ճանապարհին տեղադրված մետաղյա ցուցանակների մի երեսին Տավուշ է գրված, մյուսին` Թովուզ: Գյուղը թեեւ անմիջականորեն Ադրբեջանին սահմանակից չէ, սակայն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ունի, որովհետեւ Ադրբեջանի հետ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի սահմանագծից մինչեւ 5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Տավուշի համայնքապետի տվյալներով` 1850 բնակիչ ունեցող շենից բացակայում է 168 անձ, ովքեր աշխատանքի են մեկնել Ռուսաստանի Դաշնություն` հիմնականում Մոսկվա եւ Լիպեցկ քաղաքներ: Համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի խոսքերով` գյուղի 90%-ն ապահովված է խմելու ջրով: Պրն Հովհաննիսյանն ասում է, թե բնակչության մնացած 10 %-ը իր մեղքով չի օգտվում խմելու ջրագծերից. այդ մարդիկ ժամանակին թաղերը սնուցող ջրագծերից իրենց տները միացնող խողովակաշար չեն կառուցել: Խմելու ջրի մատակարարման ցանցն ընդլայնելու համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով գյուղում 1 կմ ջրագիծ պիտի կառուցվեր: Դրա կառուցումը սկսվել էր ապրիլի 1-ից եւ նախատեսվում էր ավարտել հունիսի վերջին: Սակայն, ինչպես երեւում է, ֆինանսատնտեսական ճգնաժամն այս փոքր ծրագրի վրա էլ է ազդել. մայիսի կեսից աշխատանքները դադարեցված են, ծրագրի վերջնաժամկետը հետաձգվել է մինչ օգոստոս ամիսը:

Վիճակը վատթար է ոռոգման ջրի մատակարարման առումով: Գյուղի 562 հա վարելահողից ընդամենը 80 հա-ն է ոռոգելի: Նախկինում` խորհրդային շրջանում, հողերը ոռոգվում էին Տավուշի ջրամբարից, պոմպերի միջոցով: Հիմա վերոհիշյալ 80 հեկտարը Տավուշ գետից ինքնահոս եղանակով է ոռոգվում: Ամառը ոռոգման ջուրը չի հերիքում: Սա բացասաբար է ազդում համայնքի բյուջեի վրա: Համայնքի ավագանին հունվարի 15-ին Տավուշի 2009 թ. բյուջեն հաստատել է 22 մլն դրամի չափով: Դրանից 14 մլն 245 հազար դրամը պետական լրավճար է: Բյուջեի ավելի քան կեսը` 11 մլն 80 հազար դրամ, նախատեսված է համայնքապետարանի ու նրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 19 աշխատողների աշխատավարձի եւ այդ կազմակերպությունների պահպանության ծախսերի համար:

Ավագանին հունիսի 18-ին գյուղի մշակույթի տունը փակելու որոշում է կայացրել: Համայնքապետ Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ որոշման պատճառը համայնքի բյուջեի սուղ հնարավորություններն են եւ համայնքային ծառայության համակարգի ներդրումը: Այսինքն` մշակույթի տունը պետք է ձեւավորվի որպես համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպություն, եւ մշակութային օջախի 4 աշխատակիցները պետք է հանրապետությունում ընդունված նվազագույն` 30 հազար դրամ աշխատավարձ ստանան: Համայնքի ղեկավարի խոսքերով` տարեսկզբին համայնքային բյուջեում այդ նպատակով գումարներ չէին նախատեսվել: Նա նաեւ ասում է, որ մշակույթի տունը ժամանակավոր էին փակելու` մինչեւ 2010 թ.-ը: Սակայն այն կանխել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գրությունը, որով համայնքի ղեկավարին զգուշացրել է, որ ավագանին նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ «Տավուշ համայնքի մշակույթի տուն» ՀՈԱԿ կամ համայնքային բյուջետային հիմնարկ` որպես առանձնացված ստորաբաժանում, գոյություն չունի»:

Ավագանին մշակույթի տունը փակելու որոշումն ընդունելիս հղում է արել «Համայնքային ծառայության մասին» օրենքին եւ ՏԻՄ օրենքի 32 հոդվածի 4-րդ կետին, ինչպես նաեւ Տավուշի մարզպետի 18.04.09 թ. գրությանը: Մարզպետն էլ նոր գրությունով պարզաբանել է, որ «Համայնքային ծառայության մասին» օրենքը նման հարցեր ընդհանրապես չի կարգավորում, իսկ ՏԻՄ օրենքի վերոնշյալ կետն էլ առնչվում է համայնքի ղեկավարի եւ ոչ թե ավագանու իրավասությանը: Մարզպետը նաեւ հավելել է. «Ավելորդ է նաեւ նշել, որ որոշումն ընդունվել է ի կատարումն Տավուշի մարզպետի 18.04.2009 թ. գրության պահանջների: Խոսքը վերաբերում է Տավուշի մարզպետի շրջաբերականին, որով համայնքների ղեկավարներին են իրազեկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 25.03.2009 թ. հանձնարարականի կետերը»:

Մարզպետը համայնքի ղեկավարի եւ ավագանու ուշադրությունը հրավիրել է ավագանու նիստերի որոշումները «գրագետ եւ օրենսդրորեն հիմնավորված ձեւակերպելու խնդրի վրա»: Ա. Ղուլարյանն առաջարկել է եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ, հաշվի առնելով իր նշած դիտողությունները, որոշումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը կամ չեղյալ համարել մշակույթի տունը փակելու որոշումը: Համայնքի ղեկավար Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ավագանին չեղյալ կհամարի մշակույթի տունը փակելու իր որոշումը:

Համարենք, որ ավագանին անծանոթ է ՏԻՄ օրենսդրությանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը ավելի քան 14 տարի գյուղի անփոփոխ ղեկավարն է, նա կարող էր մշակույթի տան հարցում ճիշտ ուղղորդել ավագանուն:

null1994 թ. դեկտեմբերից համայնքը ղեկավարող Արթուր Հովհաննիսյանի վկայությամբ` 94-ից մինչ օրս հողի հարկի 18 մլն դրամ պարտք է կուտակվել, որից 6 մլն-ը տույժերն են: Նույն ժամանակաշրջանից գույքահարկի 3.3 մլն դրամ պարտք գոյություն ունի, որից 1.1 մլն-ը տույժերն են: Համայնքապետն ասում է, որ պարտքերը գոյացել են Ռուսաստան բնակության տեղափոխված անձանց չվճարած հարկերի հաշվին: Ամբողջ աշխարհը եւ հանրապետությունն ընդգրկած ֆինանսական ճգնաժամը չեն խանգարել, որ համայնքի ավագանու հունիսի 18-ին միաձայն ընդունած որոշմամբ համայնքի ղեկավարի աշխատավարձը 100 հազար դրամից բարձրացվի 110 հազար դրամի: Մինչդեռ համայնքապետարանի մնացած աշխատողների աշխատավարձերը ցածր են: Համայնքապետի աշխատավարձից կրկնակի ցածր է համայնքապետարանի հաշվապահ Վահան Գրիգորյանի աշխատավարձը` 45 հազար դրամ:

Ոսկան Սարգսյան
www.hetq.am

Категория: Լուրեր | Просмотров: 1174 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис