Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 06:44
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 6 » Խաշթառակի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կամբողջանան կահավորման ծրագրով
14:40
Խաշթառակի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կամբողջանան կահավորման ծրագրով
null«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Տավուշի մարզի Խաշթառակի դպրոցը. համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դպրոցի ամբողջական կահավորում եւ նոր համակարգչային դասասենյակ` համալրված համապատասխան գույքով ու համակարգիչներով: 

«Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների եւ Գերմանիայում գործող «Հայ գործարարների միության» համատեղ հովանավորությամբ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բուռն թափով եւ ժամանակացույցի համաձայն: Ուսման պայմանները լիարժեք դարձնելու համար Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինն էլ ստանձնեց դպրոցի կահավորման ծրագրի ֆինանսավորումը»,- տեղեկացնում է հիմնադրամի մամլո գրասենյակը:

Ընթացիկ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են. ներկայումս տարվում են ներքին հարդարման աշխատանքները: Նախատեսվում է նաեւ շրջակա տարածքի բարեկարգում:

«Հուսով եմ` հարմարավետ պայմաններն աշակերտների մեջ կխորացնեն սերն ու հետաքրքրությունն ուսման նկատմամբ»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանը հավատում է, որ հիմնանորոգված դպրոցը անհրաժեշտ նախապայման է համայնքը երիտասարդ բանիմաց կադրերով ապահովելու համար:

«Դպրոցը 1973 թվականից ի վեր չէր վերանորոգվել եւ բարեկարգման խնդիր ուներ: Շնորհիվ Հիմնադրամի` ընթացիկ տարում գյուղում գազամատակարարման ու բուժսպասարկման խնդիրներն արդեն անցյալում են, եւ, ի ուրախություն մեզ, առաջիկա ամիսներին կմեկնարկեն ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները»,- ասում է տնօրենը:

www.hetq.am
Категория: Լուրեր | Просмотров: 1027 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 bomyempap  
0
online pharmacy carisoprodol http://sundrugstore.net/products/herbolax.htm cvs pharmacy vichy

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис