Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
01:59 Մաքառում`պատերազմից 15 տարի անց | |
![]() Ջուրը եւ գազը` բաղանիսցու բաղձանք Համայնքապետարանի նախաձեռնությամբ, վարձատրովի հասարակական աշխատանքների ծրագրով այս տարի մաքրվել, վերանորոգվել է գյուղի ինքնահոս ջրատարը, ինչը բարելավել է տնամերձ հողամասերի ոռոգումը: Սակայն գյուղի վարելահողղերը պիտի ոռոգվեին ՙԻՖԱԴ՚ կազմակերպության կողմից կառուցվող, սարերից ձգվող Ոսկեպար-Կոթի ջրագծի շնորհիվ: Ջրատարի խողովակաշարի կառուցման համար Բաղանիսի հողերը քանդվել-փորվել են, սակայն շինարարության ավարտը չի երեւում, թեեւ այն 2007-ին պիտի գործարկվեր: -Գյուղի խմելու ջրի ցանցը կառուցվել է 1962թ.,- տեղեկացնում է անցյալ տարվա հոկտեմբերից Բաղանիսը ղեկավարող Ստեփան Սահակյանը,-համայնքը ջուր է ստանում երկու օրը մեկ, 30-40 րոպե տեւողությամբ: Գյուղի տարածքում, գետի ափին խմելու ջրի բավարար քանակություն կա, սակայն այն օգտագործելու համար ջրահավաք ավազան է պետք կառուցել, պոմպ տեղադրել: Դրա համար համայնքը միջոցներ չունի: Բաղանիսցու աչքը ջուր է կտրել ոչ միայն ջրին, այլեւ գազին սպասելիս: -Մայր գազատարը գյուղից ընդամենը 300 մ հեռավորությամբ է անցնում: Բաղանիսի եւ հարեւան գյուղերի գազաֆիկացումը կառավարության միջնաժամկետ ծրագրի մեջ է, սակայն դրա իրականացումն անընդհատ հետաձգվում է,-հայտնում է Ստեփան Սահակյանը: Դպրոցը`գյուղի ապագան Շուրջ 900 բնակիչ ունեցող Բաղանիսի միջնակարգ դպրոցը 140 աշակերտ ունի: 1974թ. կառուցված դպրոցի շենքը երբեէ չէր նորոգվել: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի շուրջ 36 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կրթօջախի տանիքի ծածկը եւ սանհանգույցներն են փոխվում: Համայնքն իր սուղ բյուջեից 3 միլիոն դրամ է առանձնացրել, որպես ներդրում` ակնկալելով, որ Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորությամբ դպրոցի նորոգումը շարունակություն կունենա: Համայնքի ղեկավարի խոքերով, երեխաները չեն հասկանա, թե ինչու՞ դպրոցի նորոգումից հետո դասարանների դռները ընկնում են, կամ դասասենյակն ինչու՞ է կիսաքանդ:Դպրոցը ֆուտբոլի, բասկետբոլի խաղադաշտեր ունի, նաեւ` սեփական այգի: Համայնքի 54-ամյա եռանդուն ղեկավարը նաեւ իր պատվի գործն է համարում մանկապարտեզի շենքի նորոգումը եւ նախադպրոցական հիմնարկի գործարկելը: Ժամանակին իր հոր` լուսահոգի Սերյոժա Սահակյանի որպես խորհտնտեսության տնօրեն պաշտոնավարման շրջանում են կառուցվել դպրոցի եւ մանկապարտեզի շենքերը, հիմա որդին պատվախնդիր է դրանք պահպանել եւ բարեկարգել: Համայնքի ղեկավարը, ով 90-ական թվականներին Բագրատաշենի մաքսակետի եւ տարածաշրջանային մաքսատան պետն էր, փորձում է օգտագործել համայնքի բոլոր ռեսուրսները: Նա հետամուտ է եղել, որ Բաղանիս համայնքի հաշվեկշիռ վերադարձվի Հարսնաքարի հեռուստաաշտարակը: Այն նորոգելուց հետո վարձակալությամբ կհանձվի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին` համայնքին որոշակի եկամուտ ապահովելով: Ո՞վ կօգնի սահմանագոտում տուն կառուցել Արտագաղթի հետ մեկտեղ այստեղ ներրգաղթ է նկատվում: Ռուսաստանից երիտասարդ ընտանիքներ հայրենի գյուղ են վերադառնում: Սակայն դրանք կացարանի խնդիր ունեն: Ո՞վ կաջակցի սահմանից 1-1.5 կմ հեռավորությամբ տուն կառուցող բաղանիսցուն, ո՞ր կազմակերպությունը այս նպատակլով երկարաժամկետ վարկ կտրամադրի: Հեշտ չէ բաղանիսցու կյանքը: Գյուղը նաեւ վարի թրթուրավոր տրակտոր չունի, կոմբայնի բացակայության պատճառով հացահատիկ չեն ցանում: Սահմանի եզրիին ադրբեջանական հեռուստաալիքները հեղեղել են եթերը, սակայն Բաղանիսում Երեւանից հեռարձակվող լոկ 3 ալիքի էին հետեւում` Հանրային հեռուստաընկերությանը, Ռուսաստանի Առաջին ալիքին եւ ՙՌՏՌ-Պլանետային՚: Սակայն արդեն մի ամիս է` խափանության պատճառով Ռուսաստանի առաջին ալիքն այստեղ չի հեռարձակվում: Վերջաբանի փոխարեն 1992-1994թթ. Բաղանիսը ուղիղ նշանառությամբ հրետակոծվում էր Օդունդաղի փեշերին թառած ադրբեջանական տանկերից ու հետեւակի մարդատար մեքենաներից: Փոքր գյուղը 8 զոհ տվեց: Հիմա էլ այստեղ անդորր չէ: Մի շաբաթ առաջ վերստին կրակում էին, այդ պահին Բաղանիսի կենտրոնում գտնվող գյուղապետը հազիվ է պրծել խոշոր տրամաչափի գնդացրի կրակից: Չնայած վտանգներին եւ բազում հիմնահարցերին` բաղանիսցին ամուր է իր հողի վրա: Սակայն պետությունը որքանո՞վ է աջակցում ռազմավարական տարածք ունեցող համայնքին: Վերջին տարիներին պետբյուջեով լոկ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհն են կառուցել, որից տեղացիները չեն օգտվում, այդ ճամփով անցնում են միայն տեղանքին անծանոթները` այն էլ լոկ գիշեր ժամանակ: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |