Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 22:27
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 8 » Ցորենի բերքը սակավ է
15:19
Ցորենի բերքը սակավ է

nullՕգոստոսի 7-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հացահատիկի բերքահավաքին եւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, որի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը: Նախորդ տարվա 20 հազար տոննայի փոխարեն այս տարի կուտակվել է 25 հազար տոննա խոտ: Աշնանացանի բերքահավաքի համար մարզում առկա է 58 կոմբայն: Վերջին տասնամյակում առաջին անգամ թարմացվել մարզի հացահատիկահավաք կոմբանների պարկը. ներկրվել է 9 կոմբայն, որից 6-ը տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների միջոցով, 3-ը` ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ: Այս տարվա մարտ-ապրիլ ամիսների երաշտը բացասաբար է ազդել ցորենի ցողունի եւ հասկի զարգացման վրա: Մարզում առկա 4531 հա աշնանացանից դեռ հնձելու է մնացել 700 հա: Նոյեմբերյանի տարածաշրջանում ցորենի բերքահավաքն ավարտվել է, հունձը շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի 3, Բերդի տարածաշրջանի 6 համայնքներում: Եթե անձրեւները չխանգարեն, հացահատիկի բերքահավաքը կավարտվի օգոստոսի 15-ին: Նախկինում մեկ հեկտարի բերքը հավաքելու համար գյուղացին կոմբայնավարին 25-30 հազար դրամ էր վճարում, այս տարի` 18-20 հազար: Տարբեր համայնքներում տարբեր բերք է ստացվել. Կոթիում հեկտարից ստացվել է 3-4 , Սարիգյուղում 35, Սեւքարում եւ Աչաջրում` 25 ցենտներ: Գյուղվարչության պետը ցածր բերքատվությունը բացատրեց ագրոտեխնիկական կանոնների խախտմամբ. աշնանը հազվադեպ են երկու անգամ վար կատարում, վարը ուշացումով է արվում, հաճախ` անորակ: Մարզում առկա 400 հա դեղձի այգիները լավ բերքի հույս են ներշնչում: Ապրիլի 14-ին ուշահաս սորտերի ծառերը ծաղկման շրջանում ցրտահարվեցին, սակայն վաղահաս եւ միջին հասունացման սորտերի այգիները չեն տուժել: Աճեցված բերքը հիմնականում Տավուշի մարզի եւ հանրապետության այլ շուկաներում է իրացվում: Ռազմիկ Մելիքջանյանի խոսքերով, դեղձի շուրջ 3000 տոննա բերք է սպասվում: Ակնկալվում է, որ 1000-1300 տոննա պետք է մթերի Այրումի պահածոների գործարանը: Վարագավանի պահածոների գործարանն ընդունել է 10 տոննա, Այրումի պահածոների գործարանը` 6 տոննա ընկույզ:

"ՏԵՍԱՆԿՅՈւՆ"
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 1257 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис