| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
23:58 Զոհ եւ վիրավոր | |
Օգոստոսի 7-ին Ջողազի արհեստական ջրամբարում խեղդվել է Սարիգյուղի 16-ամյա բնակիչ Կորյուն Հայկազի Շահնազարյանը: Կորյունը փոխադրվել էր 11-րդ դասարան: Նա 3 ընկերների հետ մեկնել էր հարեւան Բերքաբեր գյուղի ջրմաբարում լողանալու: Կորյունի հայրը` Հայկազը 1999-ին Ռուսաստանի Դաշնությունում զոհվել էր ավտովթարից: Սարիգյուղի գյուղապետարանից տեղեկացանք, որ ջրահեղձ երեխայի մարմինը հանվել է լճից: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 9-ին: Օգոստոսի 8-ի առավոտյան Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, ՙՀայփոստի՚ մասնաճյուղի շենքի մոտ ավտովթարի է ենթարկվել Նոյեմբերյան քաղաքի 9-ամյա բնակիչ Յուրա Հակոբյանը: Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Վիրաբույժ Դանիել Ամիրաղյանն ասաց, որ երեխան ուղեղի ցնցում է ստացել, ունի քերծվածք, գլխին` վերք: Յուրան հոսպիտալացվել է, նա մի քանի օր կբուժվի Նոյեմբերյանի հիվանդանոցում: "Տեսանկյուն" | |
|
| |
| Всего комментариев: 0 | |