Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 15:27
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 6
Հյուրեր: 6
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 9 » Երեխաները սարսափում են, որ տան հսկա ճաքերից օձը տուն կմտնի
11:57
Երեխաները սարսափում են, որ տան հսկա ճաքերից օձը տուն կմտնի
nullՈսկեվանցի Գագիկ Սարուխանյանի տունը գյուղի վերջին տունն է, որից 3 կմ հեռավորությամբ Ղազախի շրջանի Ղուշչի Այրում բնակավայրն է: Սողանքը Ոսկեվանի այս թաղամասում բազում տներ վթարային է դարձրել, այդ թվում նաեւ Գագիկենց տունը: 4 սենյականոց միահարկ առանձնատունը ամուսիններ Գագիկ Սարուխանյանը եւ Մարինե Ալավերդյանը գնել են 2004 թ. հունվարին: «Առքի ժամանակ ընդամենը մի ճաք կար, տանտերն ասաց, որ գաջի ճաք է»,- հիշում է 44-ամյա Մարինեն:

Երկու տարի անց` 2006 թ. ամռանը, նա սարում հեռագնա ամառանոցում էր, վերադառնալուց հետո պատերին մեծ ճեղքեր տեսավ: Հսկա ճեղքի պատճառով Սարուխանյանի տան սենյակներից մեկը հիմա անբնակ է: Մնացած սենյակներում էլ առաստաղը եւ հատակը հեռացել են պատերից:

null«Գես (գեշ) ա, տես, ապասնի ա»,- պատի հսկա ճեղքը ցույց տալով` թոթովախոս ասում է ընտանիքի հինգ երեխաներից կրտսերը` 6-ամյա Հովհաննեսը:

Մարինե Ալավերդյանը սույն խնդրով 2007 թ. հուլիսին դիմել է Տավուշի մարզպետարան: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը պատասխան նամակում խորհուրդ է տվել առանձնատան տեխնիկական վիճակի հետազոտման, տան վնասվածության աստիճանը ճշտելու նպատակով դիմել «Կառուցապատում եւ սպասարկում ԳԱԿ» ՓԲԸ-ին: Մարինեն դիմել է նաեւ Տավուշի մարզպետին, արտակարգ իրավիճակների Տավուշի մարզային վարչություն:

2008 թ. հուլիսի 3-ին «Սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտի» առաջատար ճարտարագետներ Ռ. Խաչատրյանը, Ռ. Բաղդասարյանը եւ Մ. Հարությունյանը եզրակացություն են տվել, որով հաստատել են, որ «գտան պատերում կան մինչեւ 30 մմ բացվածքով թեք եւ ուղղաձիգ, միջանցիկ ճաքեր: Կառույցի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար եւ վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շինարարական նորմերի սանդղակների, 4-րդ աստիճանի է: Տունը ենթակա է ապամոնտաժման»:

nullՎթարային տան խնդրով Մարինե Ալավերդյանը 2008 թ. հուլիսի 21-ին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Վերստին ստացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի պատասխանը, որում ասվում է. «Մարզում 4-րդ եւ 5-րդ կարգի վնասվածություն ունեցող տների ընդհանուր թիվը 471 է: Սողանքային գոտիներից բնակիչների վերաբնակեցման, բնակարանային խնդիրների լուծման հարցերը մարզպետարանն ընդգրկել է իր վերջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտում, սակայն միջոցների սուղ լինելու պատճառով ՀՀ պետական բյուջեով դեռեւս գումարներ չեն տրամադրվել: Այս նպատակով ֆինանսական միջոցներ լինելու դեպքում` նկատի ունենալով, որ ունեք 5 զավակ եւ համարվում եք բազմազավակ մայր, սահմանված կարգով Ձեր խնդրանքը կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը` հարցին դրական լուծում տալու համար»:

Բազմազավակ, հոգսաշատ ընտանիքն իր տան վիճակի վերաբերյալ «Սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտի» եզրակացությունը ստանալու համար 60 հազար դրամ է վճարել: Դրան էլ եթե գումարենք այս գործով Երեւան մեկնելու ծախսերը, ապա կարիքավոր ընտանիքի ծախսած գումարը 90 հազարի է հասնում:

Գ. Սարուխանյանի առանձնատան հարցով հանդիպեցինք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին: Մասնագիտությամբ շինարար Ֆ. Ափինյանը եղել է Ոսկեվանում, ուսումնասիրել Գագիկ Սարուխանյանի առանձնատունը: Նրա խոսքերով, «Հայսեյսմշին» կազմակերպությունը շատ սակավ դեպքերում, 5-10 տարին մեկ է պետպատվերի շրջանակներում մարզի վթարային տների ուսումնասիրություն կատարում, տալիս համապատասխան եզրակացություն:

Ֆելիքս Ափինյանը շուրջ 10 տարի պաշտոնավարում է Տավուշի մարզպետարանում, սակայն նրա աշխատած ժամանակաշրջանում այս կազմակերպությունը լոկ մեկ անգամ` 2005 թ.-ին է Տավուշում պետպատվերի շրջանակում նման ուսումնասիրություն կատարել: Այդ ժամանակ Գագիկ Սարուխանյանի տունը դեռ վթարային չէր: Պրն Ափինյանի վկայությամբ, Տավուշի մարզում պաշտոնապես 4-րդ եւ 5-րդ կարգի վթարայնության 163 առանձնատուն է հաշվառված: «Եթե պետությունը վթարային տների տերերին աջակցության ինչ-որ ծրագիր իրականացնի, ապա հնարավոր է, որ Սարուխանյանի ընտանիքը, որպես բազմազավակ, հերթում 163-րդ տեղից առաջ գցենք»,- ասում է Ֆ. Ափինյանը (ակներեւ է մարզում հաշվառված 4-րդ եւ 5-րդ կարգի վթարային տների թվի վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի եւ նրա տեղակալի ներկայացրած տվյալների մեծ տարբերությունը):

Սակայն, տնտեսական ճգնաժամի այս պայմաններում նման ծրագիր չի նախատեսվում: Իսկ Սարուխանյանների ընտանիքը շարունակում է ապրել հիրավի արտակարգ, անմարդկային պայմաններում: Զուգարանի ճանապարհին Մարինեն եւ երեխաները չորս անգամ օձ են նկատել: Երեխաները սարսափում են, որ հսկա ճաքերից օձը տուն կմտնի: Սարուխանյանների որդին` 20-ամյա Արարատը, ով այժմ ազգային բանակում ժամկետային ծառայության մեջ է, 2 տարի առաջ իրենց տուն մտնող օձ է սպանել: Սակայն, ինչպես երեւում է, այստեղ օձերի գերդաստանը մեծ է:

Մեր այցելության ժամանակ էլ Մարինեն տան հետեւում, զուգարանի ճամփին օձ տեսնելով` սարսափահար ճչաց: Երեխաներն ակնհայտորեն վախեցած էին: Տունն էլ օրեցօր քայքայվում է, վերջերս ուժեղ քամուց պատերն իրարից ավելի են հեռացել, ճեղքերը լայնացել են: Սեփական ուժերով նոր տուն կառուցելու կամ գնելու մասին նրանք միայն երազել կարող են:

Սարուխանյանների ընտանիքը խիստ անապահով է, նրանց վթարային տունը գրեթե զուրկ է գույքից: Մարինեն աշխատանք չունի: Անցյալ տարվա հունիսից բազմազավակ ընտանիքը զրկված է ընտանեկան նպաստից: Ընտանիքի հայրը` Գագիկը, որոշ ժամանակ Երեւանում բանվորություն է արել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունում համարել են, որ նրա աշխատելու վերաբերյալ տեղեկությունն ընտանիքը ծառայությունից թաքցրել է: Այդ պատճառով արդեն մի տարի ընտանիքը զրկված է ընտանեկան նպաստից: Գագիկը հարեւանների կովերը հավաքել նախրապանություն է անում, սակայն այդ կերպ ամիսը հազիվ 50 հազար դրամ է վաստակում:

Այս տարի ընտանիքի դուստրը` Անահիտը, ավարտել է 11-րդ դասարանը: Շնորհալի է, լավ նկարում է, ասեղնագործում, ցանկանում է հագուստի մոդելավորող դառնալ, սակայն Սարուխանյանները Երեւանում ուսանող պահելու հնարավորություն չունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Категория: Սոցիալական | Просмотров: 1317 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис