Կապույտ վառելիքը երազանք է Դիլիջան քաղաքի Զին-ավան 2 թաղամասում: Թաղամասը ունի բազմաթիվ խնդիրներ՝ տների սեփականաշնորհման, տանիքների և տարածքի վերանորոգման, տրանսպորտի :Սակայն բնակիչների համար ամենից առաջնայինը գազաֆիկացումն է: Դիմել են համապատասխան մարմիններին, սակայն այդպես էլ հարցին լուծում չի տրվել, դիմումներն էլ մնացել են անպատասխան: Մարդիկ տարակուսում են՝ կգա? մի ժամանակ, որ կապույտ երազանքը իրականություն դառնա: Նշեմ, որ մեր թաղամասը մինչև 1992 թվականը եղել է գազաֆիկացված: Բնակիչները չեն կարողանում լուծում տալ այս հարցին, ուստի խնդրում են, որ այս հիմնահարցի մասին մամուլը ահազանգի համապատասխան մարմիններին: Նրանք առաջնորդվում են այն գիտակցությամբ, որ անլուծելի խնդիրներ չկան և լավատեսորեն են նայում այս խնդրի լուծմանը: Զինավանցիները համոզված են, որ կապույտ հրաշքը մի օր կջերմացնի իրենց և այլևս վառելիքի համար ստիպված չեն լինի հատել անտառները` վնաս հասցնելով բնությանը:
Վաչե Գրիգորյան Դիլիջանի Օրհուսի բնապահպանական տեղեկատվական կենտրոնի մամուլի պատասխանատու, Զինավան 2 թաղամասի բնակիչ
Ես ինքս էլ Դիլիջանի Զինավան 2 թաղամասի բնակիչ եմ, եվ ինձ համար շատ դժվար է ընդունել, որ մարդիկ հատում են անտառները, վնաս տալով բնությանը, միայն այն պատչառով, որ զրկված ենգազաֆիկացումից, Հույսով եմ, որ մեր խնդրանքը կհուզի մարդկանց, եվ վերջ ի վերջո մեր երազանքը կիրականանա.
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]