Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
15:31 Երկու հարց վարչապետին | |
![]() Օգոստոս 12-ին կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունեց հանրապետության մարզային եւ համայնքային թերթերի խմբագիրներին: Մասնակցում էին 23 խմբագիրներ: Վարչապետը գնահատեց հանդիպումը կազմակերպելու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի նախաձեռնությունը: Տիկին Գեւորգյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին այս հանդիպման համար: Խմբագիրները արծարծեցին մարզային մամուլի բաժանորդագրության, տարածման, մարզային եւ համայնքային իշխանությունների կողմից մարզային մամուլին աջակցության խթանման,մարզերում առկա սոցիալ-առողջապահական վիճակին առնչվող հարցեր: ՙ ![]() Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց. -Կաթի խնդիրն այսօր բավական պրոբլեմատիկ է: Վարկածներից մեկը, թե ինչու՞ է գինը նվազել, կայանում է նրանում, որ մեծածավալ կաթի փոշի է ներկրվում Հայաստան: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի կաթի փոշի է ներկրվել: Բնականաբար շատ գործարաններ նախապատվությունը տալիս են կաթի փոշուն, որովհետեւ դա ավելի էժան է: Մենք հիմա որոշում ենք, որպեսզի կաթի փոշու մաքսային արժեքը պահպանենք նախորդ տարվա մակարդակի վրա, ինչը, բնականաբար, բարենպաստ պայմաններ կստեղծի մեր կաթ արտադրողների համար: Հուսով եմ, որ մոտակա ամիսներին կզգաք այդ որոշման ազդեցությունը: Երկրորդ հարցը առնչվում էր մարզերում, հատկապես Տավուշի մարզում հիպոթեկային վարկ ստանալու մեծ բարդություններին, սահմանամերձ մարզում այն գրեթե անհնար է: Ինչպե՞ս կարող է սահմանամերձ մարզի բնակիչն օգտվել հիպոթեկից: ![]() | |
|
Всего комментариев: 0 | |