Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 22:21
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 13 » Խոսք հիշատակի
00:56
Խոսք հիշատակի
nullԿյանքի 69-րդ տարում մեզանից հեռացավ անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնի վարիչ Լավրենտի Զաքարի Անանյանը:
Լ. Անանյանը ծնվել է 1940թ. Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 1956թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1961թ. տնտեսագետ-ֆինանսիստի որակավորմամբ շրջանավարտը տնտեսագետի պաշտոնով աշխատանքի է ընդունվել հանրապետության ֆինանսների նախարարությունում: 1962թ. ընդունվել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է որպես ավագ տնտեսագետ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող:
   
    Լավրենտի Զ. Անանյանն այն գիտնականներից էր, որը չէր կարող բավարարվել ձեռք բերածով, շարունակում էր կատարել լուրջ գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնասիրում էր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները և համապատասխան հանձնարարականներ մշակում դրանց լուծման համար: Այդ ընթացքում նա հանրագումարի բերեց իր կատարած գիտահետազոտական, գիտատեսական բնույթի աշխատանքները և ներկայացրեց որպես դոկտորական ատենախոսություն եւ այն հաջողությամբ պաշտպանեց 1984թ. Թբիլիսիում` ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1986թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ: 1987թ. նա տեղափոխվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (այժմ` Հայատանի պետական տնտեսագիտական համալսարան) և ստանձնել տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնը, որը ամենայն նվիրվածությամբ ու նախանձախնդրորեն վարում էր մինչև կյանքի վերջին պահը:
    Լավրենտի Անանյանի միտքը շարունակ պրպտումների մեջ էր: Նա հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ ձեռնարկեց մայրենի լեզվով տնտեսագիտական գրականության պատրաստումն ու հրատարակումը: Իրապես, լայն և ընդգրկուն է նրա գիտական ուսումնասիրությունների շրջանակը, հեղինակ է 90-ից ավելի ուսումնասիրությունների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների:
Պրոֆեսոր Լ.Անանյանը ճանաչված էր ամբողջ հանրապետությունում, եղել է ՀՀ տնտեսագետների միության խորհրդի անդամ, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի և ՀՊՏՀ-ի գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների, այնուհետև դրանց միացյալ խորհուրդի անդամ: 2004-2008թթ. ՙԲանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՚ գիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն էր: Նա անուրանալի ավանդ է ունեցել նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում. բազմաթիվ ասպիրանտների գիտական ղեկավար էր, գիտական աստիճան հայցողների խորհրդատու, նրա ղեկավարությամբ տասնյակ երիտասարդ մասնագետներ հաջողությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
    Վաստակաշատ գիտնականն իր երկրի իսկական քաղաքացի էր, մտահոգված էր Հայաստանի Հանրապետության տնտեսության առջև ծառացած խնդիրներով ու հոգսերով: Ցավոք, անկատար մնացին նրա շատ ու շատ մտահղացումներ, ստեղծագործական ծրագրեր ու անելիքներ:
Պրոֆեսոր Լավրենտի Զաքարի Անանյանի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտում:


ՙՏեսանկյունի՚ խմբագրակազմը խորապես ցավակցում է Լավրենտի Զաքարի Անանյանի հարազատներին:
Категория: Լուրեր | Просмотров: 1407 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис