| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
16:22 Հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի հիվանդանոցը | |
Այս տարվա հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Գերմանիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի և Լիբանանի տեղական մարմնների համաֆինանսավորմամբ: Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն» էլ հիվանդանոցին կնվիրաբերի բուժսարքավորումներ: Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` ներկայումս, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, ընթանում են քանդման եւ 2600 քմ տարածքի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2010 թ. աշնանը: ![]() «Ուրախալի է, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են համախմբված ու հաստատակամ մասնակցել մեր երկրի առաջընթացին, մի բան, որ հնարավոր է միայն առողջ հասարակություն ունենալու պայմաններում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանի խոսքով` տարեկան շուրջ 1400 ստացիոնար հիվանդի սպասարկող հիվանդանոցը, որի ծառայություններից օգտվում են նաեւ Լոռու մարզի բնակիչները, կառուցվել է 1966 թ. և ժամանակի ընթացքում հայտնվել անմխիթար վիճակում: «Այս «վիրահատությունից» հետո ակնկալում ենք լուրջ փոփոխություններ հիվանդանոցի սպասարկման ոլորտում»,- ասում է գլխավոր բժիշկը: www.hetq.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |