| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
11:20 Տուրիստները շվարել էին | |
Իջեւան քաղաքից ՙՏեսանկյունի՚ խմբագրություն էր զանգահարել տուրիստական խմբի ղեկավար Գասպար Երիցյանը ( խմբագրությունում առկա են երեւանցի էքսկուրսավարի վերաբերյալ տվյալները): Նա պատմեց գեղատեսիլ Իջեւան քաղաքում Մոսկվայից ժամանած տուրիստական խմբի տհաճ արկածը: 6 հոգուց բաղկացած խումբը, որ Հայաստան էր ժամանել մեկշաբաթյան այցով, եղել էր Սեւանում, Դիլիջանում, Գոշավանքում: Ռուսաստանից ժամանած տուրիստները լսել էին Իջեւան քաղաքի գեղեցկության մասին եւ անպայման ցանկանում էին լինել այնտեղ: Մանավանդ , որ խմբի մեջ նաեւ մի քանի հայ կար, նաեւ անձ, ում նախնիները Իջեւանից են: Նրանք բոլորը տպավորվել էին քաղաքի գեղեցկությունից: Սակայն քաղաքային զբոսայգու մոտ մի քանի տուրիստներ ցանկություն ունեցան բնական կարիքը բավարարելու: Սակայն այստեղ նրանց տհաճ անակնկալ էր սպասում` զուգարանի բացակայությունը: -Կարծես 5-րդ դար լինի,-պատկերավոր արտահայտվեց Գասպար Երիցյանը: Նա ՙՏեսանկյուն՚ թերթին խնդրեց բարձրացնել հիմնահարցը, որպեսզի այն ի վերջո լուծում գտնի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |