| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
20:23 Աղբակույտը` մուտքին | |
Բագրատաշենի մաքսատան դարպասների մոտ մեծաքանակ աղբ է թափված: Այնտեղ հակասանիտարական վիճակ է: Ահա այսպիսի ՙհաճելի տեսարան՚ է բացվում Հայաստան ժամանողների համար: Պատկերը տխուր է նաեւ Տավուշի մարզ ժամանողերի համար:-Դիլիջանի թունելի մոտ, ՙբոչկայի՚ տակ հակասանիտարական վիճակ է,- հարցի քննարկման ժամանակ, մարզխորհրդի նիստում ասաց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Դիլիջան քաղաքից Իջեւան տանող ճանապարհին, գազալցակայանի մոտ 4-5 հին, քանդված մեքենաներ, ՙուտիլ՚ է թափված: Անպետք, հին ավտոմասեր կան նաեւ Հաղարծին տանող ճանապարհին: Իջեւան քաղաքում, Գանձաքար տանող ճանապարհին աղբավայր է գոյացել, իսկ Իջեւանի ՙՔարարտ՚ ձեռնարկության հարեւանությամբ,Թեվրաքարի տակ գտնվող աղբանոցը տարիների վաղեմություն ունի: Բերդի տարածաշրջանի համայնքապետներն էլ բողոքեցին, որ Վարագավանում եւ Վերին Ծաղկավանում մալուխ անցկացնելուց հետո մայթերը որոշ տեղերում կիսաքանդ են թողել եւ արդեն կանաչ է դուրս եկել: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |