Главная »
2009 » Օգոստոս » 15 » Աջակցենք երիտասարդ մարզիկին
00:05 Աջակցենք երիտասարդ մարզիկին |
Նոյեմբերյան քաղաքի 17-ամյա բնակիչ, թաեքվանդոյի միջազգային կարգի սեւ գոտի առաջին դան, Հայաստանի 2008թ. չեմպիոն Արշակ Ջանվելյանը առաջարկ է ստացել մասնակցելու նոյեմբերին Իսպանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Արշակը խոստումնալից մարզիկ է: Նա ակնկալում է Իսպանիայում բարձր տեղ գրավել, սակայն ֆինանսական աջակցության կարիք ունի: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու (Իսպանիա մեկնելու, այնտեղ կեցության եւ այլն) ծախսերը կազմում են 800 եվրո: Արշակը ակնկալում է հանրապետությունում եւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների աջակցությունը: Նա միակողմանի ծնողազուրկ է (հայր չունի), մայրն էլ գործազուրկ է: Վերջիններս գտնվում են ֆինանսական ծանր դրության մեջ, ինչն էլ խանգարում է երիտասարդ մարզիկի առաջընթացին: Ամեն ոք կարող է իր հնարավորությունների սահմանում աջակցել երիտասարդ, հեռանկարային մարզիկին: Ձեր աջակցության գումարները կարող եք փոխանցել Արշակ Ջանվելյանի հաշվեհամարին`
ՙՎՏԲ- Հայաստան բանկ՚ ՓԲԸ ՙՆոյեմբերյան՚ մասնաճյուղ ՀՀ դրամով- 16030003392700 ԱՄՆ դոլարով-16030003392701
|
Категория: Մարզական |
Просмотров: 1206 |
Добавил: qamut
| Рейтинг: 5.0/3 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]