Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 13:57
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 18 » Իջևանի քաղաքապետն ընդդեմ «Հետաքննող լրագրողների». գործը կլսվի Վերաքննիչում
13:54
Իջևանի քաղաքապետն ընդդեմ «Հետաքննող լրագրողների». գործը կլսվի Վերաքննիչում
nullԻջևանի քաղաքապետարանը, հանձին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի, դժգոհ է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճռից` հօգուտ «Հետքաննող լրագրողներ»-ի և բողոքարկել է այն վերադաս ատյանում:

Ինչո՞ւ է դժգոհ Իջևանի քաղաքապետը

«Հետք»-ի 2008 թ. մայիսի 5-ի համարում տպագրվել է թերթի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի հոդվածը` «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը»: Նույն հոդվածը տպագրվել է նաև «Ազգ» օրաթերթի 2008 թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր:

Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսանկարել էր ավազի արդյունահանման եւ տեղափոխման գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ:

«Սպիտակ ջուրը» 1997 թ. կառավարության որոշմամբ սահմանվել է իբրեւ Իջեւան քաղաքի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի թիվ մեկ պատասխանատու Իջեւանի քաղաքապետարանը դեռեւս 2007 թ. հոկտեմբերի 22-ին իրեն ուղղված գրությունն անպատասխան էր թողել: Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե «ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի չի տրված, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն չի կատարված եւ լիցենզիայի պայմանագիր չի կնքված»: Իսկ Դատախազությունը հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջեւանի քաղաքապետարան եւ «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը: Մինչդեռ լրագրողն այցելել էր նաեւ Դիլիջան ու պարզել, որ այնտեղ հունիսին ընթացող ամֆիթատրոնի շինարարության ավազը բերվում է «Սպիտակ ջուր» ջրամբարից:

Այս եւ այլ փաստեր «Հետքի» լրագրողին թույլ էին տվել եզրակացնել, որ ավազի ապօրինի արդյունահանումը կատարվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գիտությամբ եւ թույլտվությամբ: Եզրակացությունը, սակայն, դուր չի եկել քաղաքապետին:

«…Պատասխանողի նախաձեռնությամբ թերթում և ինտերնետային կայքում հրապարակված տեղեկությունները անհիմն են, իրենց մեջ պարունակում են զրպարտանք, որոնցով իսկ արատավորվում են ոչ միայն քաղաքապետի պատիվը, այլև արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում և ստվերում են քաղաքապետարանի օրինական գործողությունները»,- հիմնավորում է առաջին ատյանի դատարանին ուղղված հայցադիմումում հայցվոր կողմի ներկայացուցիչ Գևորգ Դավթյանը:

Հունիսի 19-ին նա հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ին նույն զանգվածային լրատվամիջոցներով, որով տարածվել էր հոդվածը, «հերքել Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներից», որպես վնասի փոխհատուցում` բռնագանձել փաստաբանական ծախսերը` 930. 000 դրամ գումարի չափով:

Այս անգամ էլ` «Հետաքննող լրագրողներն» ընդդեմ Իջևանի քաղաքապետի 

Մայիսի 23-ին Իջեւան համայնքի ավագանին որոշում է ընդունել համայնքի բյուջեից հատկացնել 930.000 դրամը` «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու» համար փաստաբանական ծառայություն մատուցողին:

Նիստում ավագանու անդամներից Վահե Ղալումյանը հարցրել է, թե արդյոք ճի՞շտ է համայնքի բյուջեից նման նպատակով 930.000 դրամ ծախսելը: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պատասխանել է, թե այս գործի համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան է անհրաժեշտ, եւ վստահեցրել, որ այդ գումարը վերադառնալու է համայնքային բյուջե:

«Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն նամակով դիմել էր Իջեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2008 թ. մայիսի 23-ի ավագանու նիստի արձանագրությունը եւ այն որոշումը, որով Իջեւան քաղաքի համայնքային բյուջեից 930.000 դրամ է հատկացվել նույն կազմակերպության դեմ «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայցով Երեւանի Քաղաքացիական դատարանում քննվող գործով փաստաբանական ծառայության մատուցման համար:

nullՔաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մերժել էր ավագանու որոշումները տրամադրել` «հնարավոր շահարկումներից խուսափելու» պատճառաբանությամբ եւ ասել, թե դրանք կտրամադրի դատական պրոցեսն ավարտվելուց հետո:

«Հետաքննող լրագրողները» դիմել էին դատարան` պարտավորեցնելու քաղաքապետին տրամադրել իրենց պահանջած փաստաթղթերը: Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչական դատարանը մասնակիորեն բավարարել էր «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի հայցն ընդդեմ Իջևանի քաղաքապետի: Դատարանն Իջեւանի քաղաքապետին պարտավորեցրել էր 5-օրյա ժամկետում, այսինքն` մինչեւ 2008 թ.-ի դեկտեմբերի 1-ը, «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել ավագանու նիստում ընդունված որոշումների պատճենները: Միաժամանակ` համայնքի բյուջեից հօգուտ հասարակական կազմակերպության բռնագանձել հայցի համար վճարված պետական տուրքը (8.000 դրամ):

Քաղաքապետարանը չէր կատարել դատարանի պահանջը: «Հետաքննող լրագրողները» դիմել էին ԴԱՀԿ ծառայությանը, սակայն դա էլ անօգուտ էր: Ի վերջո, օրենքով սահմանված բոլոր ողջամիտ ժամկետներից հետո «Հետքի» լրագրողն անձամբ այցելել էր Իջևանի քաղաքապետարան և պահանջել նիստի արձանագրությունն ու որոշումը: Նրան տրամադրել էին միայն քաղվածք որոշումից`930 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ, ամբողջությամբ չկատարելով դատարանի պահանջը:

Իջևանի քաղաքապետի համբավը արատավորող որևէ տեղեկություն չի տարածվել

nullԶուգահեռաբար ընթացող Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Ռուբեն Ափինյանի նախագահությամբ: Դատաքննության ընթացքում հայցվորն այդպես էլ չկարողացավ մատնանշել, թե հատկապես որ տեղեկություններն են անհիմն, զրպարտիչ և արատավորում քաղաքապետի բարի համբավը: Նա մատնանշեց երկու հոդվածները, որոնք ամբողջությամբ արատավորում են քաղաքապետի համբավը, այն է`«Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը», և դրան հաջորդած «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրերով հոդվածները:

Որպես տեղեկությունների` իրականությանը չհամապատասխանելու հիմնափաստարկ հայցում նշվում է, որ քաղաքապետարանն ինքը շահագրգռված է եղել ապօրինի արդյունահանողներին բացահայտելու եւ պատժելու գործում եւ այդ նպատակով 2000 թ.-ից սկսած բազմիցս դիմել է Իջեւանի ՆԳ բաժնի պետեր Տ. Բաղդասարյանին, Ս. Գալստյանին:

«Հետաքննող լրագրողներն» իրենց դիրքորոշումն արտահայտող պատասխանում պնդել են, որ լճի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարվել է, ինչը հիմնավորում և ապացուցում են ներկայացված լուսանկարները:

Որպես վկա դատական գործում ներգրավվեց նաև հոդվածի հեղինակը և «Ազգ» օրաթերթը` որպես երրորդ կողմ: Իսկ «Հետաքննող լրարգորղներ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանի միջնորդությամբ դատարանում հարցաքննվեց նաև Իջևանի քաղաքապետը:

Լրագրողը դատարանում փաստեց, որ հոդվածում ներկայացված բոլոր մտքերն ու փաստերը շարադրել է իրավասու մարմիններին ուղղված գրությունների պատասխանների եւ իր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Հավաքած փաստերն իրեն հնարավորություն են տալիս համապատասխան մեկնաբանություններ ու կարծիքներ արտահայտել հրապարակման մեջ եւ դրա իրավունքն ինքն ունի իբրեւ լրագրող:

Այս տարվա հուլիսի 10-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, մերժեց Իջևանի քաղաքապետարանի` ի դեմս քաղաքապետի, հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»` փաստելով, որ ««Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածով Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը արատավորող որևէ տեղեկություն չի տարածվել, ուստի` բացակայում է տարածված տեղեկության հերքում պահանջելու հիմքը»:

Դատարանը ապացուցված համարեց նաև տարածված տեղեկությունների` իրականությանը համապատասխանելը հիմնավորող` «Հետաքննող լրագրողների» ներկայացրած լուսանկարները, որոնցից ակնհայտ երևում է, որ Աղստև գետի վրա «Սպիտակ ջուր» ջրամբարից կատարվում է ավազահանում:

Ավելին` հոդվածում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի` ապօրինի ավազահանման բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո, դատարանի մեկնաբանմամբ, պատասխանողը չի արձանագրել որպես հաստատված փաստ, այլ նշել է, որ «կան որոշակի տեղեկություններ, որոնք լրագրողը փորձ է արել ստուգել և գրավոր դիմել է պետական մարմիններ»:

Օգոստոսի 7-ին Իջևանի քաղաքապետարանը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը բողոք են ներկայացրել Վերքաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, փոփոխել այն և բավարարել իրենց պահանջները, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին:

Վերաքննիչ բողոքում հայցվորը վիրավորանք է դիտարկել նաև լրագրողի հոդվածի հետևյալ նախադասությունը` «Տաքսու վարորդները մարզկենտրոնի քարուքանդ ճանապարհներով անցնելիս` «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին»: Ըստ հայցվորի` «բարի խոսքերով» արտահայտությունն ուղղակի վիրավորանք է քաղաքապետին:

Քրիստինե Աղալարյան
www.hetq.am
Категория: Դատական | Просмотров: 1395 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис