| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
17:58 Դեբեդ գետի արտասովոր գազանը սովորական ջրասամույր է եղել | |
Դեբեդ գետի արտասովոր գազան-մուտանտը ջրասամույր է եղել: Լուրերը անսովոր կենդանու մասին, որոնք տարածել էին տեղի լրատվամիջոցները, «ԷկոԼուր» հետ զրույցում հերքել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը: Նրա խոսքերով՝ ականատեսների կողմից տրված գազանի նկարագրությունը միանգամայն համապատասխանում է ջրասամույրի արտաքինի նկարագրությանը, որի որջը գետի ափին է: Նա հրաշալի կերպով լողում է եւ սնվում է ձկով: «Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր հանդիպել են ջրասամույրին, նրան մուտանտի տեղ են ընդունել: Մենք հետ ենք վարժվել վայրի բնության հետ շփվելուց եւ դադարել ենք ճանաչել կենդանիներին, որոնք առաջ մեր գետերի մշտական բնակիչներն էին, եւ որոնց քանակը գնալով պակասում է»,- ասաց Մանվելյանը: Նա նաեւ հայտնեց, որ ջրասամույրը ագրեսիվ կենդանի չէ: «Նա, ինչպես բոլոր կենդանիները, ուղղակի պաշտպանվում է, երբ մարդիկ փորձում են նրան բռնել»,- նշեց WWF-Armenia-ի տնօրենը՝ ընդգծելով, որ ջրասամույրը Հայաստանի Կարմիր Գրքում եւ Միջազգային Կարմիր Ցուցակում գրանցված անհետացող տեսակներից է: www.hetq.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |