Главная »
2009 » Օգոստոս » 26 » ՄՏԵԼ ԵՆ ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ
01:37 ՄՏԵԼ ԵՆ ՆԿԱՐՉԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ |
Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տան 16-րդ հարկում է գտնվում ժամանակակից նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցը: 11 տարի շարունակ նկարիչն այն օգտագործել է առանց վնաս հասցնելու նույն շենքի «կենվորներին», կատարել հարդարման աշխատանքներ: Սակայն օրեր առաջ նրա արվեստանոցի պատուհանները ջարդվել են «Օրանժ» բջջային կապի նոր օպերատորի կողմից, որը մալուխներ է անցկացնում շենքի տանիքին: Բացի դրանից, կապավորները փակել են արվեստանոցի պատշգամբը, ինչպես Նիկոլն է ասում՝ «գնացքի գծեր» փռելով պատշգամբում: «Օրանժը» խոստացել էր պատ շարել, հանել «գնացքի գծերը», սակայն դեռ չի կատարել իր խոստումը: Նկարչին վրդովեցրել էր հատկապես այն, որ բջջայինի տղաներն իր բացակայությամբ էին մտել արվեստանոց՝ դրանով իսկ խախտելով իր իրավունքները: http://new.aravot.am/am/articles/rights/67279/view |
Категория: Լուրեր |
Просмотров: 1266 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]