Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
10:44 "Անկապ" պատասխան | |
Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Միշա Եգանյանը ակտիվորեն մասնակցել է Նոյեմբերյանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: 1991 թ. օգոստոսի 19-ին ադրբեջանական Բաղանիս-Այրում բնակավայրի կրակակետերը լռեցնելու ժամանակ նա վիրավորվեց, կորցրեց աջ թեւը: Որպես ազատամարտիկ, պաշտպանության նախարարության աջակցությունն է ստացել` 3 միլիոն դրամ: Այդ գումարով նա հայրենի գյուղում տուն է կառուցել, սակայն գումարը բավարար է եղել միայն պատերը կանգնեցնելու համար, առանձնատունն առանց ծածկի է մնացել: Մոտ մեկ ամիս առաջ Միշան նամակով դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ այս փաստերի հետ մեկտեղ նշել է. ՙ Ներկայումս հայտնվել եմ անմխիթար վիճակում: Ապրում եմ խարխուլ վագոն-տնակում: Ունեմ բազմանդամ ընտանիք (7 հոգուց բաղկացած` 4 տղա, 2 հարս, թոռ): Տանն աշխատող չունենք, ես ու կինս երկրորդ կարգի հաշմանդամներ ենք: Խնդրում եմ Ձեր աջակցությունը ավարտին հասցնելու բնակարանի շինարարությունը: Խնդրում եմ դիմումս անպատասխան չթողնել, պատասխանը լինի դրական կամ բացասական՚: Այս դիմումին ի պատասխան, օգոստոսի 6-ին ստացվել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, գնդապետ Ս.Ա. Հարությունյանի պատասխանը, ուր մասնավորապես ասվում է. ՙԲնակարանի վերանորոգման խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ համաձայն կառավարության 09.06.2005թ. 947-Ն որոշման, ներկայումս ՀՀ ՊՆ բնակ. հանձնաժողովը զբաղվում է բնակարան չունեցող (անօթեւան) եւ բնակպայմանների բարելավման կարիք ունեցող զոհված(մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրով: Ինչ վերաբերում է բնակարանային վերանորոգման գումար տրամադրեու խնդրին, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 947-Ն որոշմամբ վերանորոգման գումարների տրամադրում չի նախատեսվում, հետեւաբար Ձեր խնդրին ընթացք տալ չենք կարող՚:
Կամ գնդապետ Հարությունյանը ընդհանրապես խնդրին տեղյակ չի եղել կամ էլ իրեն չգիտես ինչի տեղ է դրել: Ինչ վերանորոգման մասին է խոսքը, երբ տունը կիսակառույց է: Արդեն 18 տարի, 1991թ.-ից մինչ օրս բազմանդամ ընտանիքի հայր Միշա Եգանյանը խարխուլ վագոն-տնակում է ապրում, երկու ամուսանացած տղաներն էլ գյուղում վարձով են բնակվում: Պաշտպանության նախարարությունը օգնության ձեռք կմեկնի՞ ազատամարտիկին, ով հայրենիքի պաշտպանության մարտում 18 տարի առաջ առանց ձեռքի է մնացել: | |
|
Всего комментариев: 0 | |