Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 23:56
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 29 » 10-ԻՑ 9-Ը՝ ԽԱԽՏԵՑ ՕՐԵՆՔԸ
19:14
10-ԻՑ 9-Ը՝ ԽԱԽՏԵՑ ՕՐԵՆՔԸ
ՀՀ մարզպետները դեմ են ֆինանսական թափանցիկությանը եւ պետության հաշվին «լավամարդ» են դառնում




Արարատի մարզպետ
Վարդգես Հովակիմյան:

Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյան:

Գեղարքունիքի մարզպետ
Նվեր Պողոսյան:




Տավուշի մարզպետ
Արմեն Ղուլարյան:

Կոտայքի մարզպետ
Կովալենկո Շահգելդյան:

Լոռու մարզպետ
Արամ Քոչարյան:





Վայոց ձորի մարզպետ
Վադրգես Մաթեւոսյան:


Սկսած 2005 թվականից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն տարի ՀՀ պետական բյուջեով մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» առանձին տողով լրացուցիչ գումարներ է տալիս: 2005-ին, 2006-ին ամեն մարզ ստացել է 10 միլիոն դրամ, 2007-ին, 2008-ին եւ այս տարի՝ 20-ական միլիոն դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաները պարզաբանեցին, որ այդ գումարները յուրօրինակ «պահուստային ֆոնդ» են: Համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, «մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը», ուստի կառավարությունը նրանց լրացուցիչ գումարներ է տալիս, որպեսզի ե՛ւ անհրաժեշտության դեպքում, ե՛ւ ավելի հաճախ լինեն գյուղերում, հատկապես հեռավոր համայնքներում, որ Երեւանից ու մարզկենտրոնից հեռու ապրողը իրենց մոռացված չզգա: Սա, ընդգծում եմ, ըստ ՀՀ պետական բյուջեն կազմող պաշտոնյաների:

Փորձեցի մարզպետներից ու մարզպետարաններից տեղեկանալ, թե ինչպես են ծախսվել նշված 10 եւ 20 միլիոնները: Ուզում էի համեմատել, թե որ մարզպետը որքան է հավատարիմ կառավարության որդեգրած տրամաբանությանը, կամ գուցե առավել արդարացված նպատակներ է սահմանել ու ծախսեր արել եւ, ընդհանրապես, որքանով են արդյունավետ ծախսում մեր՝ հարկատուներիս ձեւավորած պետական բյուջեի փողերը: Օգոստոսի 19-ին բոլոր 10 մարզպետներին եւ մարզպետարաններին ուղարկել եմ նույն հարցերը՝ «Ի՞նչ նպատակներով են ծախսվել այդ գումարները՝ ըստ տարիների: Ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել ամեն որոշմամբ»:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, գրավոր հարցման պատասխանը տրվում է. «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»: Հարցումից անցել է 9 օր, սակայն պատասխան ստացել եմ միայն Արագածոտնի մարզպետարանից: Թե ինչու մնացած 9 մարզպետները որոշեցին խախտել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ իրենք գիտեն, այս մասին՝ քիչ ուշ, Արագածոտնի մարզպետարանի պատասխանը ներկայացնելուց հետո:

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանի պատասխանը ամբողջությամբ. «Նշված տարիներին Արագածոտնի մարզպետարանին «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացված 10 եւ 20 միլիոն դրամները հատկացվել է սոցիալապես անապահով խավին՝ որպես դրամական օգնություն, աջակցություն: Ինչ վերաբերում է այդ գումարների ծախսման հետ կապված որոշումներին, ապա այդպիսիք չեն եղել, քանի որ դրամական օգնությունը հատկացվում է առանց որոշում կայացնելու»: Եթե ասեին, որ չկա գրավոր որոշում, դեռ հասկանալի կլիներ, բայց 4-5 տարում 70 կամ 80 միլիոնը առանց որեւէ որոշման ծախսելը՝ համաձայնեք՝ ցնցող է: Ըստ նույն մարզպետարանի, մարզպետի վերջին ընդունելության ժամանակ 14 քաղաքացու ընդհանուր 370 հազար դրամ օգնություն է տրվել: Միջինը՝ 26 428,571 դրամ: Լավ, ընդունենք 30 000 դրամ: Իսկ այսկերպ 70 միլիոնը կբավականացնի ամենաքիչը 2333 քաղաքացու: Համաձայն Արագածոտնի մարզպետարանի կանոնադրության՝ «Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունն իրականացնում է պետական բյուջեից Արագածոտնի մարզին հատկացված միջոցների բաշխումը եւ վերահսկում մարզի բյուջեի ու տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների միջոցների ծախսերը»։ Ուրեմն, այս վարչությունում պետք է լինեն առնվազն 2333 քաղաքացու դիմումներն ու անձնագրային տվյալները, գումարը ստանալու ստացական կամ քաղաքացու ստորագրած այլ փաստաթուղթ: Դատելով մարզպետարանի պատասխանից, նման փաստաթղթեր չկան, ուրեմն չկա մարզպետարանի պատասխանի իսկությունը ապացուցող որեւէ հիմք:

Լավ է, որ Արագածոտնի մարզպետարանը չխախտեց օրենքը, վատ է, որ պատասխանը «ազնիվ խոսք» տրամաբանությամբ է, առանց փաստաթղթային հիմնավորման: Վատ է, որ մեր քաղաքացիները, հատկապես մարզերում տեղյակ չեն պետական բյուջեի իրենց վերաբերող մասերին: Շատ վատ է, որ մարզպետները, օգտագործելով այդ անտեղյակությունը, պետության հաշվին «լավամարդ» են դառնում, հոգատար ղեկավար ձեւանում:

Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած մարզպետները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության: Մինչ այդ՝ հիշենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած մարզպետներին անուն առ անուն. Լիդա Նանյան, Աշոտ Ղահրամանյան, Նվեր Պողոսյան, Արամ Քոչարյան, Կովալենկո Շահգալդյան, Սուրիկ Խաչատրյան, Վարդգես Մաթեւոսյան, Վարդգես Հովակիմյան, Արմեն Ղուլարյան:

Հ. Գ. Հրապարակումը պատրաստ էր տպագրության, երբ ստացանք Արմավիրի մարզպետարանի պատասխանը՝ թվագրված օգոստոսի 26-ով: Այդ պատասխանից տեղեկանում ենք, որ Արմավիրում էլ «Այլ պահուստներ բյուջեից» տողով ստացված գումարները որպես օգնություն բաժանվում են սոցիալապես անապահով խավերին, մշակութային եւ կրթական կազմակերպություններին: Այդ գումարներով Արմավիրում նաեւ աջակցում են միջոցառումների կազմակերպմանը, բայց մարզպետարանը չի մանրամասնում՝ ում կազմակերպած եւ ինչ միջոցառումների:


ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
www.aravot.am
Категория: Լուրեր | Просмотров: 1722 | Добавил: qamut | Рейтинг: 3.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис