Приветствую Вас Հյուր!
Հինգշաբթի, 2024.Նոյեմբեր.21, 15:24
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 29 » Տնօրենները` անկարգապահ աշակերտների դերում
19:54
Տնօրենները` անկարգապահ աշակերտների դերում
Օգոստոսի 26-ին Տավուշի մարզպետարանում կայացավ դպրոցների տնօրենների արդեն ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություն: 
Դպրոցների տնօրենները խիստ են դասերին ուշացած աշակերտների հանդեպ: Սակայն բազմափորձ տնօրենների մի ստվար մասը տարվա գլխավոր մանկավարժական հավաքին ներկայանալու հարցում կարգապահ չէր: Խորհրդակցությունը վաղուց էր սկսվել, իսկ դպրոցների որոշ ղեկավարներ նոր էին ներկայանում: Եվ այդպես ժողովի մեկնարկից 45 րոպե շարունակ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ հանդիմանում էր հերթական ուշացածին: Չնայած խորհրդակցության մասնակիցները զգուշացվել էին բջջային հեռախոսները անջատելու մասին, սակայն ժողովի ընթացքում անընդհատ հեռախոսային տարբեր ազդականչեր- երաժշտություն էր հնչում: Սա կարգապահական, կազմակերպչական առումով: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը իր զեկույցում ներկայացրեց կրթության ոլորտի բազում եւ բազմապիսի խնդիրները: Մարզի 81 հանրակրթական դպրոցներից 45-ը սահմանամերձ է: Դպրոցներից 22-ը քիչ թվով` 50-60 աշակերտ ունի: Փոքր համայնքների դպրոցները խնդիրներ ունեն աշակերտների հավաքագրման առումով: Հանրապետության քաղաքների եւ խոշոր դպրոցների դասարաններում աշակերտների միջին խտությունը 18-20 աշակերտ է: Աշակերտների սակավության պատճառով մարզի փոքր դպրոցներում դասարանների միջին խտությունը կազմում է 8-9 աշակերտ : Սա ֆինանսական առումով լուրջ խնդիրներ է առաջացնում: Տարեցտարի նվազում է մարզի աշակերտների թվաքանակը: Անցած ուսումնական տարում մարզի աշակերտների թիվը 17 հազար 553 էր, այս տարի ակնկալվում է 17 հազար 400: Կրթության վարչության պետի վկայությամբ, խնդիրներ կան կրթական տարբեր փուլերում: Անցյալ տարի 7 առարկաներից 300 ուսուցիչներ եւ 100 դասվարներ վերապատրաստումներ են անցել մարզի 4 տարածքների դպրոց-կենտրոններում: Սակայն ուսումնասիրություններից պարզվել է, որ վերապատրաստումից մեկ ամիս անց ուսուցումը նույն, հին ձեւով է իրականացվում, կարծես վերապատրաստվողները մոռացել են յուրացրածը: Խնդիրներ կան նաեւ միջին դպրոցի կրթության բովանդակության առումով: Չնայած կրթակարգի, կրթական չափորոշիչների առկայությանը, մարզի միջին դասարանների աշակերտները համապատասխան գիտելիքներ, գրագիտություն չունեն, որը դրսեւորվում է ավագ դպրոցին անցնելիս: Դա բացահայտվել է փորձնական եւ գրավոր աշխատանքների, անցկացված խորհրդակցությունների ժամանակ: Դպրոցներում նորմատիվ ակտերի կիրարկման գործավարության վարման բազմաթիվ խախտումներ կան: Մարզի սահմանամերձ, փոքր համայնքներում գործում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ, որտեղ նույն դասասենյակում միաժամանակ սովորում են տարբեր դասարանների երեխաներ, ինչի պատճառով կրթության որակ չի ապահովվում: Մարզի շրջանավարտները ֆիզիկա, մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաների միասնական քննություններից շատ ցածր գնահատականներ են ստացել, ֆիզիկա առարկայի գնահատականները մարզի կրթության վարչության պետը համարեց ՙկատաստրոֆա՚: Նա նաեւ քննադատեց անցյալ ուսումնական տարվա ընթացքում դպրոցից դպրոց աշակերտների չհիմնավորված մեծ շարժը: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանն անդրադարձավ հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, 12-ամյա կրթական համակարգին անցմանը, ուսուցիչների ատեստավորմանը, 10 բալային համակարգով աշակերտների գնահատման մեթոդոլոգիային: Ֆինանսական միջոցների պակասը էական ազդեցություն է թողնում հանրակրթության ոլորտի բարեփոխումների վրա: Ավագ դպրոցների ծրագրերը եռամակարդակ են: Օրինակ մաթեմատիկայի ուսուցումն իրականացվում է ֆիզմաթ, բնագիտական հոսքի եւ հումանիտար հոսքի մակարդակներով: Դասագրքերի շրջանառու միջոցների պակասի պատճառով ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների համար տպագրվել է նոր 13 անուն դասագիրք, մնացած 10 առարկաների, բնագիտական ամբողջ հոսքի առարկաների նոր դասագրքեր չեն հրատարակվել: Տպագրված դասագրքերն էլ ոչ թե ծրագրերի նման եռամակարդակ, այլ` երկկմակարդակ են: Ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի անհամապատասխանությունը հաղթահարելու համար պ-ն Ղուկասյանը խորհուրդ տվեց հետեւել իր ղեկավարած ինստիտուտի մեթոդական ցուցումներին: Սակայն երբ կրթության ազգային ինստիտուտի տնօրենը նշեց իր ղեկավարած հաստատության վեբ կայքի անվանումը, դպրոցների տնօրենների մի մասը դժվարացավ այն գրառել: Ակնհայտ է, որ նրանցից շատերը հեռավոր առնչություններ ունեն ինտերնետի հետ: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը իր ելույթում խոսեց հանրակրթության բնագավառի ցավոտ խնդիրների, բուհի եւ դպրոցի միջեւ առկա անջրպետի հաղթահարման մասին: Դպրոցական դասագրքերը բարելավման, ծրագրերին համապատասխանեցման կարիք ունեն: Հանիրավի կերպով հայ գրականության դասագրքերից դուրս են մնացել մեր դասականների` Նար-Դոսի, Պերճ Պռոշյանի ստեղծագործությունները: Մարզի շրջանավարտները 10 տարի հայկական դպրոցում մայրենի լեզու սովորելով, ամենացածր գնահատականները ստացան հենց հայոց լեզվի միասնական քննություններից, ինչը շատ հարցերի տեղիք է տալիս: Անտրամաբանական է, երբ հայ բանասիրության եւ տնտեսագիտական ֆակուլտետի դիմորդները հայերենի նույն ծրագրով են քննություն հանձնում: Բուհեր ընդունվելու համար դիմորդները 3 միասնական քննություն են հանձնում, սակայն որոշ բուհերում միասնական քննությունները 2-ն են, իսկ Ճարտարագիտական համալսարանում` 1-ը: Պ-ն Առաքելյանը դպրոցների, մարզպետարանի կրթության վարչության եւ բուհի ակտիվ համագործակցության կողմնակից է, որպեսզի իրենք մրցունակ կադրեր պատրաստեն, եւ ոչ թե թե գործազուրկների շարքերը համալրող շրջանավարտներ:
Ծագումով Տավուշի մարզից լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը հայապահպանման գործում ավանդ ունեցող մարզի որոշ դպրոցների ուսուցիչների պատվոգրեր հանձնեց, խոսեց մայրենիի պահպանման խնդիրներից, անթույլատրելի համարելով, որ մեր դպրոցներում երեխաները խոսում են հեռուստասերիալի ՙՃըպըլի՚ լեզվով: 


Категория: Կրթություն | Просмотров: 1574 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 B.A  
0
Tox arajin hertin masnaget kadrerin evs uxarkein verapatrastman, nor heto avag darcac dprocneri usuchinerin uxarkein: Aranc mrcujt hajtararelu, boor avag hamarvox dprocneri usuchsnery gnacin verapatrastman: Mievnun e lav kadrery mnum en ushadrutyunic durs: Isk nman xorhrdakcutyunnery mist el dzevakan bnujt en krum: Uxxaki planajin ashxatanq en tanum:

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис