Տավուշի մարզ, Այրում քաղաք … Այսպես է Այրումը ներկայանում հանրապետությանը: Այրում կայարան … Սա ՀՀ մուտքն է երկաթգծով, առաջին կայարանը, որով մեր երկիրը դուրս է գալիս արտաքին աշխարհ: Այրում քաղաքի 2792 բնակիչները ունեն իրենց խնդիրները, պահանջները: Ով՞ է պատասխանելու ծառացած հարցերին, իհարկե, քաղաքապետը: Որպես քաղաքապետ` աշխատում եմ 14 ամիս և հնարավորինս լուծումներ եմ տվել չլուծված հարցերին: Քաղաքապետա
...
Կարդալ ավելին »
|
Հոկտեմբերի 19-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում Իջեւանի տարածաշրջանի Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանն ասել էր, որ համագյուղացի ոստիկանները համայնքապետարանին հարկի զգալի պարտքեր ունեն: Նիստին մասնակցող Տավուշի մարզի ոստկանապետ Խաչիկ Ասատրյանն այդ ժամանակ արդեն հեռացել էր դահլիճից: Մարզպետ Արմեն Ղուլարյանը այս առթիվ կես կատակ, կես լուրջ նկատեց, որ վերջինիս այդ մասին թերթում կկարդա: Սեւքարի գյուղապետից տղեկացա, որ մարզի ոստկանապետի միջամտության շնորհիվ հողի հարկ
...
Կարդալ ավելին »
|
Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի բնակչուհի Էմմա Մամյանը ավելի քան 10 օր տանից դուրս չէր գալիս: Վերջին տարիներին զառամյալ կինը որոշ չափով կորցրել էր բանականությունը: Նա միայնակ էր ապրում, միակ որդին բնակվում է Վանաձորում: Հարեւանները անհանգստացած էին, որ նրա մեկսենյականոց բնակարանի դուռը այդքան ժամանակ չի բացվում եւ ահազանգել էին: Տան դռան կողպեքը ջարդելուց հետո հայտնաբերվեց նրա դին: Մահը հավանաբար մի շաբաթ առաջ էր վրա հասել
...
Կարդալ ավելին »
|
Իջեւանի բազմաբնակարան բազում շենքերի տանիքների ջեռուցման խողովակները 2 տարի առաջ հատել են: Խողովակները կտրել-տարել են բնակարանային տնտեսության ձեռնարկության աշխատողները: Նրանք այդ խողովակները ամենայն հավանականությամբ իրենց տուն չեն տարել, այլ` օտարել են: Քանի՞ շենքի խողովակներ են հատվել, քանի՞ քառակուսի մետր, ու՞մ են դրանք վաճառել, ի՞նչ գնով, որքա՞ն գումար է մուտքագրվել բնակարանային տնտեսության հ
...
Կարդալ ավելին »
|
Մինչ Երեւանում կարգավորում են փողոցներով հետիոտների անցումը, անկարգապահներին տուգանում, Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքով ձգվող միջպետական մայրուղով պարբերաբար երամակներ են անցնում: Չնայած Իջեւանում մշտապես պետավտոտեսչության մի քանի մեքենաներ են աշխատում, սակայն այս դեպքում երթեւեկը կարգավորելու համար նրանք չհայտնվեցին: Հավանաբար այն պատճառով, որ ձիերին չէին կարող տո
...
Կարդալ ավելին »
|
Նոյեմբերյան քաղաքի նորակառույց հյուրանոցը 1997թ. վերածվեց բազմաբնակարան շենքի. այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի անօթեւան ընտանիքները: Նրանք կիսաթալանված հյուրանոցը բնակարանների վերափոխելու համար մեծ աշխատանք են կատարել` դռներ, պատուհաններ տեղադրել, էլեկտրական հոսանք անցկացրել, կոյուղագիծ կառուցել եւ այլն: Այստեղ բնակվող 40 ընտանիքներից 24-ը քառակուսի մետրը 1320 դրամով սեփականաշնորհել է իր զբաղեցրած տարածքը: Այժմ ուժի մեջ է մտել սակարկություն
...
Կարդալ ավելին »
|
Իջեւանի պատմաերկրաագիտական թանգարանի դիմաց շուրջ մեկ շաբաթ առաջ հատվել է արծաթափայլ մեծ եղեւնի, որը կլիներ մոտ 15 տարեկան: Այս մասին ահազանգել է Իջեւանի տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը: Պատմաերկրագիտական թանգարանի աշխատակիցները «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք դեպքի մասին տեղյակ չեն, որ հատումը հավանաբար գիշ
...
Կարդալ ավելին »
|
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10-ին պետք է կայանար Իջեւան համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգում քաղաքի 2010թ. բյուջեի նախագծի քննարկումն էր: Երբ տողերիս հեղինակը փորձում էր մտնել քաղաքպետարանի աշխատասենյակ, ուր սկսվել էր ավագանու նիստ, լրագրողի առաջը փակեցին քաղաքապետարանի աշխատակիցները: Այս գործում հատկապես ակտիվ էր քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը եւ քաղաքապետարանի աշխատակից Արտակ Սարհատյանը: Նրանք "դոշները դեմ արած" փակել էին քաղաքապետի դուռը: Ե
...
Կարդալ ավելին »
|
|