Главная »
2009 » Դեկտեմբեր » 14 » Աչաջրում թեժ մրցակցություն էր
16:04 Աչաջրում թեժ մրցակցություն էր |
Նոյեմբերի 22-ին Աչաջրում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները չէին բացահայտել հաղթողին. քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում գյուղապետի 5 թեկնածուներից առավել ձայն ստացած նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանի եւ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանի օգտին տրված քվեների տարբերությունը կազմել էր 10, անճշտությունների թիվը` 12: Նշանակվել էր վերաքվեարկություն: Դեկտեմբերի 13-ին նշանակված վերաքվեարկությանը կարող էին մասնակցել միայն գյուղապետի այն 5 թեկնածուները, որոնց անունները առկա էին նոյեմբերի 22-ի քվեարթերթիկում: Սակայն 5-ից երկուսը` անկուսակցականներ, Աչաջրի համայնքապետարանի քարտուղար Յուրի Միրզոյանը եւ ներկայումս չաշխատող Էդվարդ Խոջայանն ինքնաբացարկ էին հայտնել: Դեկտեմբերի 13-ին կայացած քվեարկության արդյունքում, ՀՀԿ անդամ, Տավուշի մարզպետարանի աշխատող Աղաբեկ Գալստյանը ստացել է 203, Համո Գեւորգյանը` 1116, Պավել Ղալթախչյանը` 1084 ձայն: Մի տեղամասում Համո Գեւորգյանի եւ Պավել Ղալթախչյանի ձայները հավասար են եղել, իսկ մյուսում` Համո Գեւորգյանը 32 ձայնի առավելություն է ունեցել: Ինչպես տեղեկացա Աչաջրի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներ Գուրգեն Հարությունյանից եւ Աշոտ Մարդանյանից, քվեարկության ընթացքում խախտումներ չեն եղել, թեկնածուներից կամ նրանց վստահված անձանցից բողոքներ չեն ստացվել: Միայն քվեների հաշվարկի ժամանակ Աչաջրի 40/1 տեղամասում մի ծրարի մեջ հայտնաբերվել է ոչ թե արդեն քվեարկված քվեաթերթիկը, այլ` մի աչաջրեցու անձնագրի պատճեն: Դեկտեմբերի 14-ին, ժամը 14-ին պիտի կայանա Տավուշի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստ, որը պիտի հաստատի Աչաջրի ընտրությունների նախնական արդյունքները: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
Категория: Լուրեր |
Просмотров: 1072 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]