Главная »
2009 » Հոկտեմբեր » 9 » Արտեմ Սարգսյանին մերժեցին
10:42 Արտեմ Սարգսյանին մերժեցին |
 Իջեւան քաղաքի ավագանու վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» եւ «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքերի հրատարակմանը համայնքի բյուջեից ֆինանսական օգնություն հատկացնելուն: Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը նիստում նշեց, որ աջակցության խնդրանքով դիմել են ակադեմիկոս Ղազարյանը եւ Արտեմ Սարգսյանը: Նրանք այս կապակցությամբ նախկինում ժամանել են Իջեւան: Ակնկալվում էր այդ գրքերի տպագրման համար Իջեւանի բյուջեից ստանալ 80 հազար դրամ օգնություն: Ավագանու անդամներից Սուրեն Մանուկյանն ասաց, որ Իջեւանում էլ շատ հարցեր կան լուծելու, որոնց համար ֆինանսների կարիք կա: Ավագանին քվեարկությամբ (3 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ) մերժեց գումար հատկացնել: Նախ` ինչու՞ նման կարեւոր գրքերը չեն տպագրվում պետական միջոցներով: Երկրորդ` Արտեմ Սարգսյանի ընտանիքը «Արմենիա» մեդիահոլդինգի սեփականատերերից է, եւ ինքը կարող է բարեգործությամբ զբաղվել: |
Просмотров: 1367 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]