Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:02 Այգեձոր. աչքից հեռու, ՙտնավարի՚ | |
![]() ![]() Նույն նիստում ավագանին որոշել է համայնքի սեփականությունը հանդիսացող 5 անիվավոր տրակտորներից յուրաքանչյուրի տարեկան վարձավճար սահմանել 12 հազար դրամ, ընդամենը` 60 հազար դրամ: -Բայց չէ որ 12 հազարը մի տրակտորի օրվա հասույթն է: Իմ այս դիտարկման կապակցությամբ գյուղապետի տեղակալ Զարիկ Առուշանյանը զանազան պատճառներ է նշում. -Տրակտորները հին են, լավ չեն աշխատում, գյուղից շատ երիտասարդներ են հեռացել, մեծահասակներն էլ հողերը չեն կարողանում մշակել, սահմանամերձ հողերը չեն մշակվում: Միթե՞ բոլոր 5 տրկտորներն էլ մաշված վիճակում են եւ մաշված են նույն չափով, որ վարձակալության միասնական գին է որոշվել: Սակայն վարձակալության հանձնելու միասնական գինը Այգեձորում միշտ չի պահպանվել: Ավագանու նույն` հունվարի 20-ի նիստի որոշմամբ բջջային կապի երկու օպերատորներին` ԱրմենՏելին եւ Վիվա Սելին 200-ական քառակուսի մետր տարածք է հատկացվել: Որոշման մեջ նշված է, որ ԱրմենՏելին տրվող տարածքի տարեկան վարձավճարը 240 հազար դրամ է, իսկ ՎիվաՍելի դեպքում նույնչափ տարածքի վարձավճարը` 180 հազար : Ավագանու որոշման մեջ երկու դեպքում էլ նշված է` ՙ 200քմ արոտի վարձավճար՚: Երեւի ցանկացել են նշել, որ վարձակալության տրված տարածքը, որպես գյուղատնտեսական հող, արոտավայրի կարգավիճակ ունի: Նույնչափ տարածքի համար 2 մրցակից ընկերությունների համար վարձակալության տարբեր չափեր կիրառելու վերաբերյալ հարցիս համայնքի ղեկավարը պատասխանեց, որ նրանց հետ այդպես են կարողացել պայմանավորվել : Որ Այգեձորի ավագանու 7 անդամները լավ չեն պատկերացնում իրենց գործառույթներն, ակնհայտ է դառնում գյուղի սանիտարական վիճակի քննարկումից, ապրիլի 1-30-ը սանիտարական միամսյակ հայտարարելու առնչությամբ ընդունած որոշումներից: Արձանագրելով, որ ձմռան ամիսներին համայնքի կենտրոնական եւ թաղամիջյան ճանապարներին, սելավատարների մոտ սանիտարական վատ վիճակ է ստեղծվել, ավագանին գտնում է, որ .. ՙանհրաժեշտ է հանձնաժողովներ ստեղծել եւ բոլոր թաղամասերում, վաճառքի կետերում, ճամփեզրերին ստեղծել նորմալ վիճակ՚: Հիշենք Լենինին, ով ասում էր, թե որեւէ գործ ձախողելու համար հանձնաժողով պիտի ստեղծել: Այգեձորի ավագանու անդամներին մտահոգում է նաեւ գյուղի կենտրոնական, ներկայումս փակ գերեզմանատան վիճակը.շատ գերեզմանաքարեր անխնամ են, ծածկվել են խոտերով եւ թփերով, գերեզմանաքարերը գտնելու համար ջանքեր են պահանջվում: Համայնքի ավագանին արձանագրում է, որ ՙդրա համար էլ ելք կա՚, եւ որոշել է. ՙգյուղի սանիտարական վիճակի եւ գերեզմանատան կարգավիճակի բարելավման համար ընտրել հանձնաժողով հետեւյալ կազմով եւ միամսյակի վերջում պահանջել կատարված աշխատանքների հաշվետվություն: Ի՞նչ է նշանակում գերեզմանատանՙ կարգավիճակի բարելավում՚,գերեզմանատունն ինքնին սրբավայր է: Ուշագրավ է, որ այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի 9 անդամներից 5-ը ավագանու անդամներ են, նրանք իրենցից ինչպե՞ս են հաշվետություն պահանջելու: Գյուղապետ Սասուն Սաֆարյանին հարցրի, թե անցած 7 ամսում կենտրոնական գերեզմանատունը մաքրվե՞լ է թփերից եւ ծառերից: -Կիսով չափ ենք մաքրել, ծանրաբեռնված էինք այլ գործերով,-ասաց նա: 2002թվականից համայնքը ղեկավարող Սասուն Սաֆարյանը խոսելով ավագանու մասին` մի ուշագրավ արտահայտություն արեց, որը ստույգ պատկերացում է տալիս տիրող վիճակի մասին: ՙԻմ ավագանին՚` ասաց պ-ն Սաֆարյանը, նկատի ունենալով ավագանու 7 անդամներին: ՏԻՄ օրենքի համաձայն համայնքի ավագանին առնվազն երկու ամիսը պիտի նիստ անցկացնի: Ըստ Այգեձորի ավագանու արձանագրությունների գրքի` այստեղ ավագանու վերջին նիստը կայացել է օգոստոսի 14-ին: Համայնքապետ Ս. Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերի 9-ին էլ ավագանին նիստ է ունեցել, ուր քննարկվել են կառուցվող հանդիսությունների տան համար սպասք գնելու, մոսկվաբնակ այգեձորցիների ֆինանսավորմանը փոքր եւ միջին բիզնեսի ծրագրեր ներկայացնելու եւ աշնանացանի նախապատրաստության հարցերը: Համայնքապետը կարողացավ վերջին նիստի օրակարգի մասին մի թուղթ ցույց տալ, իսկ շուրջ 3 ամիս առաջ տեղի ունեցած նիստի արձանագրությունը (թեկուզ` սեւագիր) այդպես էլ չկարողացավ ներկայացնել: -Իմ կատարած լավ գործերը չես նշում, գնալու ես վատ բաներ գրելու,-հրաժեշտից առաջ լրագրողին բողոքեց Սասուն Սաֆարյանը, ում վշտացրել էր , որ երկու տարի առաջ հանրապետական թերթերից մեկի թղթակիցը Այգեձորի մասին իր հոդվածում նշել էր նաեւ էշին լծված սայլի մասին: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |