Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2024.Մայիս.04, 05:41
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Դեկտեմբեր 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Դեկտեմբեր » 14 » Ծանիր զքեզ
16:16
Ծանիր զքեզ
Տարիներ առաջ մի դատավարության ավարտին 5 տարվա ազատազրկման դատապարտվեց մեղք չունեցող վարորդը: Մեղավորը տուժած կողմն էր: Մեքենաների բախումից զոհվել էր երիտասարդ, առաջին երեխային սպասող կինը: Ճակատագրական խախտում կատարողը կնոջ ամուսինն էր: Հասկանալի էր նրա վշտի չափը: Անհասկանալի էր, սակայն, սեփական մեղքի համար ուրիշին մեղադրելը, դատապարտելը, վախկոտի նման պատժից խուսափելը: Ասենք այսպես` նա արդեն իսկ պատժված էր, եւ նրա կրած կորուստը` անվերադարձ: Ազատազրկման դատապարտվողի մեղքը կենդանի մնալն էր եւ այն էլ` պատահաբար: Նման դեպքերը,ցավոք, եզակի չեն: Առավել անհեթեթ է, երբ երթեւեկության կանոնները խախտած եւ այդ իսկ պատճառով տուժած հետիոտնի փոխարեն պատժվում է վարորդը մեն մի մեղքով` պաշտպանված է մեքենայի զրահով: Օրենքն անկատա՞ր է, թե՞ մարդասիրական, որ արդեն իսկ տուժածին չի դատապարտում: 
Ըստ իսկ` անկատար են նաեւ մարդկային փոխհարաբերությունները եւ արդարության յուրովի ընկալումը: Նման դեպքերում ակամա հարց է ծագում. ի՞նչ է զգում մարդ արարածը, ում խղճին պիտի որ ծանրանար իր մեղքի համար պատժվող մերձավորը: Իր նման, գուցեւ եւ ավելի արժանավոր մեկը: Թե՞ շիտակությունն ու արդարությունն արդեն ոչ անհրաժեշտ արժեքներ են: Այո, կան մարդիկ, որոնց համար իսկական արժեքը իրենց եսն ու մորթը պահպանելու բնազդն է: Ավելի ողբերգական են մարդկային հոգիների վթարները, երբ ցանկանալով կամ չհասկանալով, խոսքով կամ վարվեցողությամբ խոցում, վիրավորում են այնպես հեշտ ու հանգիստ, կարծես առօրյա մի բան են կատարում: Եվ հեշտ ու hանգիստ փշրում են ընկերական, ազգակցական, նվիրվածության եւ այլ կապերը, հետո զարմացած հարց տալիս.
-Իսկ ի՞նչ եմ արել, որ...
Ի՞նչ անել. հեշտ ապրելու համար կուրանալ ու խլանա՞լ, դառնալ բութ ու անտարբեր ամենքի ու ամեն ինչի՞ նկատմամբ: Չտեսնել ու չլսել, թե ինչպես է հարգված ուսուցչին դատափետում ու ՙսխալները բռնում՚ հասարակության համար պատուհաս մեծացնող ՙխելացի՚ ծնո՞ղը: Չհիշե՞լ կոշկից վեր բարձրացող կոշկակարին: Ինչպե՞ս հասկանալ այն մորը, ում հանցավոր անփութությունը մանկան մահվան պատճառ է դառնում: Եվ ով, սեփական խիղճը հանգստացնելու, մեղքի զգացումը մոռացության տալու համար անամոթաբար վարկաբեկում ու անհարկի մեղադրում ու սպառնում է բժշկին, ում գործադրած ոչ մի ջանք ու ճիգ ի զորու չէ վերադարձնելու արդեն իսկ մահվան ճիրաններում գտնվող մանկանը: Իսկ իրեն` մորը, ո՞վ պիտի մեղադրի: Աստվածային ու մարդկային օրենքներով մոր առաջին պարտքը զավակին պահել-պահպանելն է: Մայր-արարիչն է կերտում մարդկության ապագան, եւ մայրը պիտի քաջություն ունենա պատասխան տալու ինքն իրեն, իր խղճին: Պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, ուր դրանք չկան: Ի՞նչպես հավատալ ստող ու զրպարտող մարդկանց, որքան էլ մեծ լինի նրանց կորստյան ցավը, երբ նման մեղադրանքները, թեկուզ ընդհանուր, թեկուզ անհասցե, ուղղված են մարդկային կյանքի համար մաքառող բժիշկներին: Ո՞վ է թույլ տվել, ինչու՞ գեթ մի պահ չեն կարող ընդունել սեփական մեղքը: Ինչպե՞ս կարելի է ապրել անմաքուր խղճով:
Փխրուն են մարդկային փոխհարաբերությունները, կարող են փշրվել անզգույշ մի խոսքից, աննշան թվացող մի մանրուքից անգամ եւ ինչպես ջարդված բաժակը, անհնար կլինի կպցնելը:
Զգույշ լինենք, մեղադրելուց առաջ նայենք մեր հոգու խորքը եւ փնտրենք մեր բաժին մեղքը, ունենալու դեպքում քաջություն ունենանք ընդունելու այն, որ շիտակ նայենք կյանքի ու մահվան աչքերին:


Ռուզան Նասիբյան
լրագրող, մանկավարժ

Категория: Լուրեր | Просмотров: 900 | Добавил: qamut | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис