Главная »
2009 » Դեկտեմբեր » 14 » Համո Գեւորգյանը` Աչաջուր համայնքի ղեկավար
17:05 Համո Գեւորգյանը` Աչաջուր համայնքի ղեկավար |
Դեկտեմբերի 14-ին Տավուշի թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանին էր դիմել Աչաջրի 40/1 տեղամասում Պավել Ղալթախչյանի վստահված անձ Վալերի Ղալթախչյանը, ով իր դիմում հայտնել էր, թե այդ տեղամասում դեկտեմբերի 13-ին ՙտեղի ունեցան մասսայական խախտումներ, այդ թվում` հատկապես ՙկարուսել՚ կոչված ընտրախախտումները, որի հավաստումն է բազմաթիվ քվեաթերքիկների վրա նույնանման նշումների առկայությունը, որի հաստատման համար պահանջվում է քվեաթերթիկների փորձաքննություն՚: Որպես ՙկարուսելի՚ վկայություն նշվել էր քվեաթերթիկի փոխարեն քվեատուփում մի աչաջեցու անձնագի լուսապատճենի հայտնվելը: Վալերի Ղալթախչյանը իր դիմում նշել էր նաեւ. ՙ բազմաթիվ ընտրողներ իրենց դարպասների մոտ կամ բակերում դեկտեմբերի 11-ին եւ 12-ին, առավոտյան ժամերին հայտնաբերել են ահաբեկչական բնույթի կամ նյութական խոստումներով, այլ բնույթի գրառումներով թերթիկներ՚: Թեկնածուի վստահված անձը համոզված է, որ դրանք նույնպես ազդել են ընտրությունների արդյունքի վրա` ի վնաս Պավել Ղալթախչյանի: Տավուշի թիվ 40 ԸԸՀ-ն նիստ գումարելով` որոշեց, որ Աչաջրի 40/1 տեղամասում ընտրական օրենսգրքի խախտումներ թույլ չեն տրվել, տեղամասային ընտրական հանձնաժողովին գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել, դիմումատուի նշած տեղեկությունները չեն կարող որպես փաստ ընդունվել, եւ հիմքեր չկան դրանց ընթացք տալու համար, հետաբար դրանք չեն կարող ազդել ԸԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփման վրա: ԸԸՀ-ն որոշեց, որ Աչաջրում կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Համո Գեւորգյանը: |
Категория: Լուրեր |
Просмотров: 1130 |
Добавил: qamut
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]