Իջեւանի պատմաերկրաագիտական թանգարանի դիմաց շուրջ մեկ շաբաթ առաջ հատվել է արծաթափայլ մեծ եղեւնի, որը կլիներ մոտ 15 տարեկան: Այս մասին ահազանգել է Իջեւանի տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը: Պատմաերկրագիտական թանգարանի աշխատակիցները «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք դեպքի մասին տեղյակ չեն, որ հատումը հավանաբար գիշերով է կատարվել: Այս ծառահատման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն չի տարածել: