Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
16:09 Ինչպես են տրվում աջակցության գումարները | |
2009թ. պետբյուջեից Տավուշի մարզպետարանին 20 միլիոն դրամ է հատկացվել, որը ծախսվում է սոցիալապես անապահով բնակիչներին ֆինանսական օգնություն ցույց տալու համար: Լուսաձոր գյուղի բնակիչ Սոֆյա Այվազյանը այս տարի 3 անգամ վիրահատվել է, դիմել է Տավուշի մարզպետին, սակայն դեռեւս օգնություն չի ստացել: Սեպտեմբերի 16-ին սահմանամերձ Բաղանիսում անհայտ անձինք գողացել են Հրանտ Եդիգարյանի բոլոր անասունները` 25 կովը եւ ձին, ընտանիքը մնացելէ առանց գոյության միջոցների: Հրանտի կինը` Նելլի Եդիգարյանը օգնության խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ Տավուշի մարզպետին: Վարչապետին ուղարկված նամակին ի պատասխան` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը հայտնել է, որ 2009-ի բյուջեում դրամական օգնություն հատկացնելու համար գումարներ չեն նախատեսվել, ՀՀ նախագահին ուղարկված դիմումն էլ վերահասցեագրվել է մարզպետին: Տավուշի մարզպետարանի դրամական օգնությունների հատկացման հանձնաժողովի քարտուղար Վովա Խառատյանից հարցրի` Սոֆյա Այվազյանին եւ Նելլի Եդիգարյանին աջակցություն ցուցաբերվե՞լ է: Նա հայտնեց, որ Սոֆիայի ներկայացրած դիմումին պետք է կցվեին նրա անձնագրի, սոցքարտի պատճեները եւ այլն, սակայն դրանք չկան: Միայն լրագրողի հարցումից հետո Սոֆյա Այվազյանին հայտնեցին պակասող փաստաթղթերի մասին,դիմումը լրացվեց դրանցով, եւ առաջիկայում նա հավանաբար օգնություն կստանա: Նելլի Եդիգարյանի դիմումի կապակցությամբ մարզպետարանի քարտուղարության պետ Համլետ Ավալյանը հայտնեց, որ մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվելէ նրա դիմումը, սակայն որոշում չի ընդունվել: Վովա Խառատյանի վկայությամբ ` օգնության դիմումները շատ են, եւ այս տարի դրանց 90 տոկոսը կբավարարվի, մնացածները կմնան 2010-ին: Դիմումները մարզպետի գլխավորած այդ հանձնաժողովում քննարկվում են, եւ բավարարման դեպքում կարիքավոր քաղաքացուն մինչեւ 40 հազար դրամ է տրվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 0 | |