| Լուրեր [196] |
| Բնապահպանական [11] |
| Խմբագրական [5] |
| Քրեական [7] |
| Առողջապահական [5] |
| Սոցիալական [6] |
| Գյուղատնտեսություն [5] |
| Դատական [7] |
| Կրթություն [7] |
| Վիդեոսրահ [1] |
| Մշակույթ [5] |
| Մարզական [9] |
| Համայնք [21] |
22:28 Կամուրջը դեռ սպասում է | |
Արդեն 4 տարի սահմանամերձ Այգեձորից Չինարի տանող ճանապարհի կամուրջը կիսաքանդ վիճակում է: Այգեձորի համայնքապետարանում հայտնեցին, որ այս ընթացքում բազում պաշտոնատարներ են եկել, տեսել, սակայն վերանորոգումն այդպես էլ չի սկսվել: Կամրջի հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով իրականացվելիք Բերդ-Չինարի ճանապարհի կառուցապատման շրջանակներում: Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանի վկայությամբ` նախատեսվում է, որ 2010-ին այդ ճանապարհը կկառուցվի պետբյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքների ցանկում ներկայացված է նաեւ վերոհիշյալ կամրջի նորոգումը: Սակայն պ-ն Սարգսյանը դժվարացավ ասել, պետբյուջեի միջոցներով կամրջի նորոգումը հաստատված ծրագիր է, թե` ոչ: Ի դեպ, վթարային կամրջի մի հատվածով մեքենաների երթեւեկը շարունակվում է: Ոսկան Սարգսյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |